Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9698-30.08.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-225-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով`

«Հոդված 11.1. Կարգավորման պարտադիր վճարների պարտավորությունների հաշվառումը

1. Վճարների պարտավորությունների (վճար, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Վճարների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ վճարների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են հարյուր դրամներով (առանց լումաների): Վճարողին տրվող տեղեկանքներում եւ այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:

3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով:

4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, վճարողի կողմից Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաuտացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողի կողմից կոնկրետ չի նշվել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: