Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-96912-30.08.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով`

«11.1. Տուգանքների հաշվառումը

1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ տուգանքների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում տուգանքների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: