Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373, այսուհետ՝ օրենսգիրք) ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 39-րդ հոդվածի 1-ին մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը, 46-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը։
Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝
1. 8-րդ մասի 1-ին նախադասության մեջ «որոնք պահանջվում են ջրի որակը եւ քանակը պահպանելու համար» բառերից հետո դնել վերջակետ եւ հանել նախադասության մնացած մասը։
2. 9-րդ մասի «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով։
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 79-րդ հոդվածի «ըստ որակական ցուցանիշների՝ կախված ջրային ռեսուրսների դասակարգումից» բառերից հետո հոդվածում շարադրված տեքստը՝ ամբողջությամբ։
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր79.1 հոդվածով.
«Հոդված 79.1 Սակագների սահմանման եւ վերանայման գործընթացը
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողով):
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 1 տարուց պակաս չի կարող լինել:
3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:
4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) եւ որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:
5. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը եւ սահմանել նոր սակագին՝ իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը եւ եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետեւանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:
7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը, հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների եւ այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները»։
Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով։
Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։