Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ հոդվածով`
«8.1. Տուգանքների հաշվառումը
1. Սույն օրենքով սահմանված տուգանքների մասով պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
2. Սույն օրենքով սահմանված տուգանքների պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ տուգանքների պարտավորություններից ավել վճարված գումարները հաշվառվում են դրամներով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում տուգանքների մինչ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարները անտեսվում են:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: