Armenian ARMSCII Armenian
Կ-96914-30.08.2010-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ֆոնդի միջոցների հաշվառման համար հարկային մարմնում բացվում են հատուկ անձնական հաշվի քարտեր: Հատուկ անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Ֆոնդում պարտավորությունները եւ դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաեւ պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լուծարման դեպքում մինչեւ հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները եւ գերավճարներն անտեսվում են:

Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Ֆոնդին կատարված փաuտացի վճարումների (կամ հաշվանցումների) հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի եւ որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա  առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեuակի գծով առկա պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի (վճարի) գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որեւէ հարկատեսակի (վճարատեսակի) չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող տուգանքների գումարները:

Անձնական հաշվի քարտից հատուկ անձնական հաշվի քարտ (եւ հակառակը) կատարվում են հաշվանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), պետական տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը եւ (կամ) տուգանքները, ինչպես նաեւ կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն անձնական հաշվի քարտում: Հատուկ անձնական հաշվի քարտում գրանցված հարկերի, պետական տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների նկատմամբ հաշվարկվող տույժերը, ինչպես նաեւ կրկնապատկվող տուգանքները հաշվառվում են նույն հատուկ անձնական հաշվի քարտում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: