Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-9342-21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի` համամաuնական ընտրակարգով կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական ցուցակում առնվազն 15 տոկոuը պետք է լինեն կանայք, ընդ որում`  առաջին  տաuնյակում, իսկ դրանից հետո` յուրաքանչյուր վեցյակում  պետք է լինի  առնվազն մեկ կին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընտրական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության  քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության  ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընտրական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության  քրեական  օրենսգրքում լրացում կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենսգրքերի ներկայացված հոդվածները Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 16-րդ, 23-րդ, 25-րդ, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 3-րդ, 23-րդ, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 2-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ, Կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին հռչակագրի 1-ին, 4-րդ, 5-րդ,  6-րդ հոդվածներին եւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին մասի 27-րդ կետին, 2-րդ մասի 20-րդ հոդվածին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցնելը չի ոտնահարում դեռ չծնված երեխայի իրավունքը,  այլ  վերացնում է տղամարդու նկատմամբ գենդերային խտրականությունը եւ վերաբերում է տղամարդու եւ կնոջ ամուսնալուծությանը եւ ոչ թե երեխայի խնամքին, հայրությանը, ալիմենտին, քաղաքացիությանը եւ այլն: Օրենսգրքի 24-րդ հոդվածը 4-րդ մասով լրացնելր բխում է ՀՀ Սահմանադրության 35-րդ, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 7-րդ  եւ «Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին» կոնվենցիայի 15-րդ հոդվածների պահանջներից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավահավասարություն ասելով, միջազգային փատաթղթերը, ի նկատի ունեն նաեւ հնարավորությունների հավասարությունը: Մինչդեռ ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության մեջ չկա հավասար հնարավորությունների մասին դրույթ: Ուստի, առաջարկվող փոփոխությունը` գենդերային հավասարակշռության է բերում ամուսինների իրավունքներն ու հնարավորությունները: Միջազգային փաստաթղթերը եւ միջազգային դատական պրակտիկան հատուկ ուշադրության են  արժանացնում միակողմանի կարերիայով ընտանիքներին: Օրենսգրքի տարբեր  հոդվածներ հռչակում են ամուսինների իրավահավասարությունը, սակայն իրականում համատեղ կյանքում, նրանք հնարավորություն չեն ունենում հավասար չափով իրականացնելու իրենց գույքային իրավունքները: Այդ նպատակով օրենսգիրքը 31.1. հոդվածով լրացնելը արդարացի փոխհատուցմամբ կպաշտպանի ամուսնալուծված եւ երբեւէ չաշխատած կնոջ գույքային իրավունքները` ստացված արտոնությունների, իրավունքների, առավելությունների փոխադարձ տրամադրմամբ:

Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը կապված է Հայաստանի Հանրապետության     ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները  գենդերային ճիշտ քաղաքականություն է  կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը աջակցելու եւ ամուսինների գույքային իրավունքները պաշտպանելու, ինչպես նաեւ համահունչ է Հայաստանի Հանրապետության պարտավորություններին կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու համար` սահմանելով նաեւ քաղաքացիական պատասխանատվություն: Միաժամանակ, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, իսկ ձեռնարկատիրական գործունեությունը որոշակի սահմանափակումներ է նախատեսում լիցենզավորման ինստիտուտի միջոցով, որը գործընթաց է` կապված պետական մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու  լիցենզիաների (թույլտվություն) տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, գործողության կասեցման եւ դադարեցման հետ, ինչպես նաեւ ենթադրում է լիցենզայի պահանջների եւ պայմանների նկատմամբ համապատասխան հսկողության իրականացում, ոստի պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ կանանց ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու համար: Բացի այդ, միջազգային փաստաթղթերը խրախուսում եւ պաշտպանում են կանանց սոցիալ-տնտեսական իրավունքները ( տես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 3-րդ, 26-րդ, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-րդ, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ, 13-րդ, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 20-րդ հոդվածները եւ Պեկինյան գործողությունների ծրագրի` «Կանայք եւ տնտեսությունը» հիմնախնդրային ոլորտը): Կանանց ձեռնարկատիրական գործունեությանը հատուկ ուշադրություն դարձնելու մասին է խոսում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրիրը, համաձայն որի կանայք արտոնյալ պայմաններով վարկավորվում են փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու համար, իսկ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման աջակցության պետական ծրագրում խոսվում է կանանց ձեռնարկատիրական գործունեությանը հատուկ ուշադրություն դարձնելու մասին:

ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, հստակեցումից բացի, պայմանավորված է վերը նշված միջազգային փաստաթղթերով, որոնք կանանց քաղաքական մասնակցությունն ակտիվացնելու համար նախատեսում են քվոտաներ, որը   անհրաժեշտ ժամանակավոր միջոցառում է եւ ոչ թե խտրականություն: Մասնավորապես` Պեկինյան գործողությունների ծրագրի հանձնարարականի համաձայն  մասնակից պետությունները պարտավորվել են տղամարդկանց եւ կանանաց համար ապահովել հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ 50-50 հարաբերակցությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ եւ 173-րդ հոդվածներում լրացումներ կատարելը, բխում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետից, որի համաձայն արգելվում է աշխատանքից ազատում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում կամ մայրության ընթացքում` մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Այս դեպքերում պատասխանատվություն է նախատեսվում օրենքով սահմանված կարգով (տես ՀՀ քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածը:):

ՀՀ քրեական օրենսգրքի լրացումը վերաբերում է հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով կնոջն ապօրինի աբորտ կատարելուն հակելուն:  Այս դեպքում նույնպես հանցագործության օբյեկտը կնոջ կյանքի եւ առողջության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերություններն են, որտեղ կինը հանդես է գալիս այս հանցագործության տուժողի դերում, քանի որ նրա հանդեպ իրականացվում է թե հոգեկան եւ  թե ֆիզիկական բռնություն:

Առաջարկվող փոփոխությունները ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցնի  Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային-իրավական փաստաթղթերին ու ստանձնած պարտավորություններին եւ գենդերային տեսանկյունից ներդաշնակություն կմտցնի  ՀՀ օրենսդրության մեջ:

Նախագծի մշակման աշխատանքներին  մասնակցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Գեղեցիկ Գրիգորյանը: