ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003թ. ՀՕ-528-Ն) 188-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 188. Ապօրինի ձեռնարկատիրությունը
1. Առանց պետական գրանցման (բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը` զուգորդված` անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաu պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը` զուգորդված` անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաu պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը`
1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
4. Uույն հոդվածում զգալի չափի վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով գումարը, խոշոր չափի վնաu` հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով գումարը, իuկ առանձնապեu խոշոր չափ` հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը:
Սույն հոդվածի համաձայն պետությանը հասցված վնասի հաշվարկում ներառվում է նաեւ լիցենզավորման համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 207. Կեղծ գինի, կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք պատրաստելը կամ իրացնելը
1. Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի համաձայն իրացնողը չի կրում պատասխանատվություն, եթե առկա են ապրանքների ձեռքբերումը հիմնավորող օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում» եւ «Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն արդյունավետ, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու ապօրինի ձեռնարկատիրության եւ կեղծ ապրանքների արտադրության, ինչպես նաեւ դրանց իրացմանն ուղված գործունեության դեմ:
Ներկայիս պրակտիկայում նմանատիպ հակաօրինական գործունեություների դեմ իրավական դաշտը բավականին թույլ է եւ հնարավորություն է ընձեռում օրենքի խախտման դեպքում չնչին տուգանքների շնորհիվ ազատվել պատասխանատվությունից, ընդ որում որոշ դեպքերում վնասի չափը հաշվարկելիս պետությանը հասցված վնասի մեջ հաշվի չի առնվում այն գումարը, որը նմանատիպ գործունեություն իրականացնելու համար լիցենզիայի տրամադրման դեպքում գումարներ կբերեր պետական բյուջե:
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է հստակեցնել օրենսդրությունը հետեւյալ փոփոխությունների եւ լրացումների միջոցով, որով «Լիցենզիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության ընդունումը ենթադրում է տվյալ գործունեության տեսակի համար լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում, ինչպես նաեւ «Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխություններով հստակ սահմանվում է, որ պետությանը հասցված վնասի հաշվարկման դեպքում պարտադիր հաշվի է առնվում նաեւ չվճարված պետական տուրքի գումարը: Այս ամենը թույլ կտա առավել հստակ կիրառել պատիժը եւ կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: