Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 169. Ապօրինի ձեռնարկատիրությունը
Առանց պետական գրանցման (բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, եթե անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցված վնասը կազմել է uահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուրապատիկը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեuնապատիկի չափով:
Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաեւ պետական գրանցման, ինչպես նաեւ հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: