Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի`
1. 7-րդ հոդվածի երկրորդ մասի «ժա» կետում «արտոնությունների» բառից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների» բառերը, իսկ «գումարների» բառից հետո` «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների» բառերը,
2. 8-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «արտոնությունների» բառից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների եւ տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների» բառերը, իսկ «գումարները» բառից հետո` «, ինչպես նաեւ սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: