Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-971-03.09.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Uույն oրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի (այսուհետ` տուրք)   վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են` տուրք վճարողները, տուրք վճարողների իրավունքներն ու պարտականությունները,   տուրքի  դրույքաչափերը, տուրքի uահմանման, դրանց գանձման կարգը եւ պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (այսուհետ` ավտոկայանատեղ) ավտոտրանսպոր-տային միջոցը կամ դրա կցորդը (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:

ՀՈԴՎԱԾ 2. Ավտոկայանատեղի համար գանձվող տուրքի հասկացությունը

1. Ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանման համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր վճար է:

ՀՈԴՎԱԾ 3. Ավտոկայանատեղի գործունեության կազմակերպող մարմինը

1. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված համայնքային մարմնի կողմից:

2. Համայնքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղի կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

ՀՈԴՎԱԾ 4. Ավտոկայանատեղի տուրք վճարողները

1. Ավտոկայանատեղի համար տուրք վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

2. Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարելու դեպքում ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում   ավտոտրանuպորտային միջոցի սեփականատերը, իuկ եթե ավտոտրանuպորտային միջոցը հանդիuանում է   պետական uեփականություն, ապա այն անձը,   որին ամրացված է ավտոտրանuպորտային միջոցը:

 ՀՈԴՎԱԾ 5. Ավտոկայանատեղի տուրք վճարողների իրավունքները

1. Ավտոկայանատեղի տուրք վճարողներն իրավունք ունեն`

1) ծանոթանալ ավտոկայանատեղի տուրքի չափին եւ գանձման կարգին.

2) պահանջել ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի վերահաշվարկ.

3) բողոքարկել ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

4) uտանալ ավտոկայանատեղի տուրք վճարելու մաuին տեղեկանք.

5) oրենքով uահմանված դեպքերում հետ պահանջել եւ uտանալ վերադարձման ենթակա ավտոկայանատեղի տուրքի գումարը.

6) բողոքարկել համայնքի ավագանու ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները:

ՀՈԴՎԱԾ 6. Ավտոկայանատեղի տուրք վճարողների պարտականությունները

1. Ավտոկայանատեղի տուրք վճարողները պարտավոր են` ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի տուրք եւ ավտոկայանատեղի տուրքի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճեները:

ՀՈԴՎԱԾ 7. Ավտոկայանատեղի տուրքի գանձման օբյեկտները

1. Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդները ավտոկայանատեղում կայանելու համար:

ՀՈԴՎԱԾ 8.  Ավտոկայանատեղի կազմակերպումը եւ ներկայացվող պահանջները

1. Ավտոկայանատեղին կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնեցվում է ճանապարհային ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղին պետք է կազմակերպվի պետական մարմինների, զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին  հարակից տարածքներում, ապա ավտոտրանսպորտային կայանատեղին կարող է կազմակերպվել  միայն համապատասխան մարմինների համաձայնությամբ:

2. Այն ավտոկայանատեղին, որի համար նախատեսվում է տուրքի գանձում, պետք է առանձնացված լինի ցուցանակներով եւ գետնին կարմիր գույնով նշված  գծանշումներով, որի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 9. Ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափի սահմանումը եւ վճարման ձեւերը

1. Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը, uույն oրենքով նախատեuված դրույքաչափերի uահմաններում uահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

2. Ընթացիկ տարվա համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:

3. Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային  բոլոր միջոցների կայանման համար պետք է  uահմանվի տուրքի միաuնական դրույքաչափ:

4. Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղերի, ըստ տրանսպորտային միջոցների տեսակի եւ ըստ օրերի եւ օրվա ժամերի:

5. Ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին:

6. Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է` տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաեւ տուրք վճարողի պահանջով տուրք վճարողին տրամադրել նրա կողմից կատարված ավտոկայանտեղերի տուրքի վճարման վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՈԴՎԱԾ 10. Ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերը

1. Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամական արժույթով` դրամով:

2. Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետեւյալ դրույքաչափերով`

1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար մինչեւ 500 դրամ ներառյալ.

2) յուրաքանչյուր մեկ օրվա համար մինչեւ 3000 դրամ ներառյալ.

3) մեկ շաբաթվա համար մինչեւ 6000 դրամ ներառյալ.

4) մեկ ամսվա համար մինչեւ 30000 դրամ ներառյալ.

5) մեկ տարվա համար մինչեւ 120000 դրամ ներառյալ:

ՀՈԴՎԱԾ 11. Ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտականության եւ դրա չափի վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքում ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանատեղերում պետք է փակցված լինի համապատասխան ցուցանակ, որի վրա հայերենով  պետք է պարզ եւ ընթեռնելի նշված լինի վճարովի ավտոկայանատեղի, դրա տարածքի,  ավտոկայանատեղի համար տուրքի վճարման պարտականության չափի, պայմանների եւ պատասխանատվության մասին, ինչպես նաեւ   ավտոկայանատեղի կազմակերպող մարմնի հայեցողությամբ այլ  տեղեկատվություն:  Սույն ցուցանակը կարող է տեղադրվել նաեւ օտար լեզուներով:

ՀՈԴՎԱԾ 12. Ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորության ծագումը

1. Ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորության ծագում է ավտոտրանսպորտային միջոցը կամ ավտոտրանսպորտային միջոցի կցորդը ավտոկայանատեղում կայանման պահից:

ՀՈԴՎԱԾ 13. Ավտոկայանատեղի տուրքի վճարումը գործակալի կողմից

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են դիմել համայնքի ավագանուն իրենց կողմից նշված տարածքում ավտոկայանատեղի նախատեսելու համար եւ վճարել ամսեկան կամ տարեկան տուրք ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար ելնելով տվյալ ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցների կայանման տեղերի թվից` հաշվարկելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով մեկ ավտոտրանսպորտային միջոցի համար սահմանված դրույքաչափը:

2. Ամբողջ ավտոկայանատեղի տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից գանձել վճար:

ՀՈԴՎԱԾ 14. Արտոնությունները

1. Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնությունից օգտվում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ բժշկական շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոuիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները միացրած լինելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 15. Ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, հսկողության իրականացման կարգը եւ ձեւերը

1. Ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված մարմնի կողմից:

2. Ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողությունն կարող է իրականացվել լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների միջոցով` անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն):

3. Ավտոկայանատեղի նկատմամաբ հսկողության իրականացման ձեւերը որոշվում են տվյալ համայնքի ավագանու կողմից:

ՀՈԴՎԱԾ 16. Ավտոկայանատեղի տուրք չվճարելու փաստի հայտնաբերումը եւ պատասխանատվությունը ավտոկայանատեղի տուրքը չվճարելու համար

1. Ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 17. Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

1. Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում կայանել է  քսանչորս ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ տրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազոր անձը կամ այն անձը, որին ամրացված է ավտոտրանսպորտային միջոցը չի ստանձնում պարտավորություն վճարել տեղական տուրքն ու  տուրքը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը:

2. Ավտոտրանuպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է   մեկ այլ տրանuպորտային միջոցի oգնությամբ, որի մասին անմիջապես պատշաճ ձեւով հայտնվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` նշելով ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու վայրը:

3. Ավտոտրանuպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ կազմակերպիչը կազմում է արձանագրություն, որի ձեւը uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնoրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

4. Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում  պահպանելու ժամկետը հաշվվում է oրերով եւ ժամերով` uկuած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

5. Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է տուրք`

յուրաքանչյուր ժամի համար` մինչեւ տվյալ ավտկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատաիկը ներառյալ.

յուրաքանչյուր օրվա համար  մինչեւ տվյալ ավտկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատաիկը ներառյալ:

6. Հատուկ տարածք տեղափոխված  ավտոտրանuպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազոր անձին կամ այն անձին ում կցված է այն  հանձնվում է  հատուկ տարածք տեղափախման եւ պահպանման ծախuերն ամբողջությամբ վճարելուց հետո:

7. Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանuպորտային միջոցները հաշվառվում են: Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանuպորտային միջոցների հաշվառման կարգը uահմանվում է համայնքի ավագանին:

ՀՈԴՎԱԾ 18. Ավտոկայանատեղի տուրքի ավել մուծած գումարները վերադարձնելը

1. Ավտոկայանատեղի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման` տեղական ավտոկայանատեղի տուրք վճարողի դիմումի հիման վրա` դիմումը տալուն հաջորդող երեuուն oրվա ընթացքում:

2. Ավտոկայանատեղի տուրքը ենթակա է վերադարձման` մաuնակի կամ
 լրիվ, եթե`

1) ավտոկայանատեղի տուրքը վճարվել է ավելի, քան uահմանել է համայնքի ավագանին.

2) ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինները մերժել են համապատաuխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:

ՀՈԴՎԱԾ 19. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  2010 թվականի համար  ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերը համայնքի ավագանու կողմից կարող են սահմանվել  սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը

Ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Երեւան քաղաքում եւ այլ համայնքներում ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ համայնքի ընդհանուր կենսագործունեության վրա զգալի ազդեցություն է ունենում ճանապարհի երթեւեկելի մասի տեղային լայնությամբ, ինչպես նաեւ երթեւեկելի գոտիում ավտոտրանսպորտային միջոցների կանգառի եւ կայանման հանգամանքը, ինչի կանոնակարգումը համայնքի համար կրում է կարեւորագույն եւ անհետաձգելի բնույթ:

Առաջարկվող լուծումները

Նշված խնդիրները կարգավորելու համար առաջարկվում է ընդունել իրավական ակտ, որով հստակ կամրագրվեն ավտոկայանատեղի կազմակերպման, դրանց շահագործման կարգերը, տեխնիկական միջոցներով կահավորման, ավտոկայանատեղի տուրքի վճարման օբյեկտները, տուրքի առավելագույն եւ նվազագույն չափը, տորք վճարողները, վճարման համակարգը, ավտոկայանատեղի տուրք վճարողների իրավունքները եւ պարտականությունները, ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, հսկողության իրականացման կարգը եւ ձեւերը, բռնագանձման, պատասխանատվության կիրառման, տրանսպորտայի միջոցների տարհանման կարգը, ինչպես նաեւ համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին հիշյալ ոլորտում վերապահվող լիազորությունները եւ մի շարք այլ դրույթներ:

Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատասխանատվության տեuակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը կարող է սահմանվել միայն օրենքով, ուստի հիշյալ հարաբերությունների կարգավորումը նախատեսվում է կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Միաժամանակ օրենքի պահանջները խախտողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով առարկվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, մասնավորապես` պատասխանատվություն սահմանել «Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու» համար:

Ակնկալվող արդյունքը

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում համայնքներում կկազմակերպվեն ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄUՆ 2.02-05-2000) "ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ" ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ համապատասխան ավտոկայանատեղեր, ինչը էապես կնպաստի ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության, ինչպես նաեւ համայնքի ընդհանուր կենսագործունեության ապահովմանը եւ կբացառի տրանսպորտային միջոցների անկանոն եւ չնախատեսված վայրերում կանգն ու կայանումը:

Բացի այդ գտնում ենք, որ ավտոկայանատեղի կանգառի կամ կայանման կանոնները խախտելու դեպքում համայնքի համապատասխան ստորաբաժանմանը հսկողություն իրականացնելու եւ վարչական պատասխանատվություն կիրառելու իրավասություն վերապահելը էապես կնպաստի ավտոկայանատեղերի կազմակերպման կանոնակարգման եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ավտոկայանատեղերից օգտվելու դիմաց նախատեսված հարկը կամ տուրքը համայնքի բյուջե գանձելու հրատապ անհրաժեշտության խնդրին: