Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9712-03.09.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հաuտատագրված վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հուլիuի 7-ի ՀO-236 oրենքի 61-րդ հոդվածը լրացնել նոր երկրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ եւ 64-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում համայնքի ավագանու որոշմամբ` համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպված ավտոկայանատեղերի վրա:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը

Ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Երեւան քաղաքում եւ այլ համայնքներում ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ համայնքի ընդհանուր կենսագործունեության վրա զգալի ազդեցություն է ունենում ճանապարհի երթեւեկելի մասի տեղային լայնությամբ, ինչպես նաեւ երթեւեկելի գոտիում ավտոտրանսպորտային միջոցների կանգառի եւ կայանման հանգամանքը, ինչի կանոնակարգումը համայնքի համար կրում է կարեւորագույն եւ անհետաձգելի բնույթ:

Առաջարկվող լուծումները

Նշված խնդիրները կարգավորելու համար առաջարկվում է ընդունել իրավական ակտ, որով հստակ կամրագրվեն ավտոկայանատեղի կազմակերպման, դրանց շահագործման կարգերը, տեխնիկական միջոցներով կահավորման, ավտոկայանատեղի տուրքի վճարման օբյեկտները, տուրքի առավելագույն եւ նվազագույն չափը, տորք վճարողները, վճարման համակարգը, ավտոկայանատեղի տուրք վճարողների իրավունքները եւ պարտականությունները, ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, հսկողության իրականացման կարգը եւ ձեւերը, բռնագանձման, պատասխանատվության կիրառման, տրանսպորտայի միջոցների տարհանման կարգը, ինչպես նաեւ համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին հիշյալ ոլորտում վերապահվող լիազորությունները եւ մի շարք այլ դրույթներ:

Նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատասխանատվության տեuակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը կարող է սահմանվել միայն օրենքով, ուստի հիշյալ հարաբերությունների կարգավորումը նախատեսվում է կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Միաժամանակ օրենքի պահանջները խախտողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով առարկվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, մասնավորապես` պատասխանատվություն սահմանել «Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու» համար:

Ակնկալվող արդյունքը

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում համայնքներում կկազմակերպվեն ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄUՆ 2.02-05-2000) "ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ" ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ համապատասխան ավտոկայանատեղեր, ինչը էապես կնպաստի ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության, ինչպես նաեւ համայնքի ընդհանուր կենսագործունեության ապահովմանը եւ կբացառի տրանսպորտային միջոցների անկանոն եւ չնախատեսված վայրերում կանգն ու կայանումը:

Բացի այդ գտնում ենք, որ ավտոկայանատեղի կանգառի կամ կայանման կանոնները խախտելու դեպքում համայնքի համապատասխան ստորաբաժանմանը հսկողություն իրականացնելու եւ վարչական պատասխանատվություն կիրառելու իրավասություն վերապահելը էապես կնպաստի ավտոկայանատեղերի կազմակերպման կանոնակարգման եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ավտոկայանատեղերից օգտվելու դիմաց նախատեսված հարկը կամ տուրքը համայնքի բյուջե գանձելու հրատապ անհրաժեշտության խնդրին: