Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-409) օրենքի 3-րդ հոդվածում՝ «անձանց վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց» բառերը։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։