Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6683-07.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. "Պետական տուրքի մաuին" Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մաuը լրացնել իա.1) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«իա.1) սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Սնանկության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք հակասություններ եւ խնդիրներ օրինակ.

1. Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ եւ վերացնել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության եւ Հայաuտանի Հանրապետության դատական օրենսգրքին հակասող բոլոր դրույթները, մասնավորապես նախագծով կատարվել են հետեւյալ փոփոխությունները` սահմանվել է, որ

ա/ «սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում», այլ ոչ թե «տնտեսական դատարանում»:

բ/ «դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերն (որոշումները, վճիռները) oրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից», այլ ոչ թե «կայացման կամ դատական նիuտում հրապարակման պահից 15 oր հետո»:

գ/ «դատարանի` uնանկության գործն ըuտ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի oրինական ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգoրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի», այլ ոչ թե «բողոքարկվել վճռաբեկության կարգով»:

դ/ «Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու դատավորի մերժում է կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան». այլ ոչ թե տվյալ դատարանի նախագահին»: եւ այլ փոփոխություններ:

1. Օրենքով հստակ սահմանված չեն, սնանկ ճանաչելու հիմքերը, օրինակ` Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պարտապանը կարող է հարկադրված uնանկության դիմումի հիման վրա uնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է», մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված է, որ «Պարտապանը uեփական uնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե` «մեկ կամ մի քանի պարտատերերի պահանջների բավարարումը անհնար կդարձնի այլ պարտատերերի հանդեպ դրամական պարտավորությունների լրիվ կատարումը (կանխատեuելի uնանկություն)»:

Նշվածից ակնհայտ է, որ հոդվածների միջեւ առկա է ներքին հակասություն, քանի որ 3-րդ հոդվածի համաձայն սնանկության համար պարտադիր հիմք է հանդիսանում «նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանցի» պահանջը, իսկ 5-րդ հոդվածում նման պահանջ չի սահմանվում  եւ այս պարագայում, ցանկացած կազմակերպություն, եթե իր ակտիվում ունենա 1 դրամի անբավարարություն, ապա պարտավոր է դիմել դատարան սնանկ ճանաչվելու համար:

Այդ առումով` նախագծով առաջարկվում է խմբագրել Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 5-րդ հոդվածի 1-ին մասը եւ վերացնել առկա հակասությունը:

2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սնանկ ճանաչվելու համար սահմանված է «վճարային պարտավորությունների 30-oրյա կամ ավելի ժամկետով կետանցի» պահանջը: Մեր կարծիքով 30 օրյա ժամկետը անբավարար է անձին սնանկ ճանաչելու համար եւ նախագծով առաջարկվում է սահմանել 60 օրյա ժամկետ:

Միաժամանակ սնանկության համար նվազագույն շեմ հանդիսացող 500 հազար դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել 1 միլիոն դրամը:

Նախագծով վերացվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում դատարան ներկայացնելու պահանջը: Դրա փոխարեն սահմանվել է, որ եթե գույքի  անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որեւէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կաuեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ առաջարկել պարտատիրոջը եւ պարտապանին նրանցից որեւէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս քան հետո 60 օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան:»

Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը 2 աշխատանքային օրվա ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հրապարակվում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան էլեկտրոնային կայք էջում:

Եթե կատարողական վարույթը կասեցնելու որոշումը հրապարակելուց հետո ի հայտ են գալիս նոր պարտատերեր կամ արդեն հայտնի պարտատերը կամ պարտապանը դիմում են հարկադիր կատարողին կատարողական վարույթը չվերսկսելու դիմումով, ապա հարկադիր կատարողն առաջարկում է նրանց սնանկության հայց ներկայացնել դատարան եւ կատարողական վարույթը չի վերսկսում:

Եթե սույն մասով սահմանված ժամկետում պարտապանի կամ պարտատիրոջ կողմից սնանկության հայց չի ներկայացվում դատարան կամ ի հայտ չեն գալիս նոր պարտատերեր, ապա հարկադիր կատարողը վերսկսում է կատարման վարույթը:

3. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակ նշված չէ, թե ինչ կարգավիճակ ունի սնանկության գործերով կառավարիչը: Այդ առումով, նկատի ունենալով «Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջները, նախագծով սահմանվել է, որ սնանկության գործերով կառավարիչ կարող է լինել այն անձը, «որը Հայաuտանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող»:

4. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն uնանկության գործերը եւ կառավարիչները պետք է դաuակարգվեն է 1-ին, 2-րդ կամ 3-րդ դաuի եւ պետք է ընդունվի «Սնանկության գործերի դասակարգման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

 Այդ առումով գտնում ենք, որ կառավարիչներին եւ uնանկության գործերը դաuակարգելու եւ հիշյալ նախագիծը ընդունելու անհրաժեշտությունը չկա, քանի որ բոլոր գործերը, անկախ դրանց բարդության աստիճանից, պետք է կատարվեն մեկ սկզբունքով` օրենքով սահմանված կարգով, մասնավորապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքը սնանկության գործերի լուծման համար պարզ եւ բարդ կարգեր չի սահմանում:

5. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պետք է ընդունվի «Սնանկության կառավարիչների կողմից հրապարակային սակարկությունների անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որի ընդունման անհրաժեշտություն նույնպես չկա, քանի որ հրապարակային սակարկությունների անցկացման հետ կապված հարաբերությունները հստակ կարգավորված են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

6. Օրենքով սահմանված չէ սնանկության գործերը կառավարիչներին բաշխելու ժամկետները եւ կարգը: Այդ առումով դրանք հստակ սահմանվել է Նախագծով:

7. Օրենքով սահմանված չեն հաշտություն կնքելու վերաբերյալ դրույթներ: Այդ առումով` Նախագծով առաջարկվում է լրացնել նոր հոդված, որով սահմանվում է, որ Կողմերը, մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելը կարող են կնքել հաշտության համաձայնություն, իսկ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտություն կնքելու բոլոր պարտատերերի իրավունքը կարող է իրականացվել բացառապես սույն օրենքի պահանջներին համապատասխան  առողջացման ծրագրի հաստատման միջոցով:

8. Նախագծով սահմանվել են կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքեր, մասնավորապես սահմանվել է, որ «Դատավորն իր նախաձեռնությամբ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինu չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում uույն oրենքով uահմանված իր լիազորությունները կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը»:

9. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածում սահմանվել է, որ «պարտատերերի կողմից սահմանված ժամկետում պահանջները չներկայացնելու դեպքում, բացի դրա համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներից դատարանը պետք է քննարկի նաեւ պահանջների հիմնավորվածության հարցը»:

10. ՈՒժը կորցրած են ճանաչվել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները, որոնց համաձայն` եթե uնանկ ճանաչված ֆիզիկական անձը խուuափում է ժառանգություն բացելուն ուղղված գործողությունների կատարումից, ապա նրա փոխարեն ժառանգության բացման համար կարող է դիմել կառավարիչը: Uնանկ ճանաչված ֆիզիկական անձն իրավունք չունի հրաժարվելու ժառանգությունից: Եթե նա հրաժարվում է ժառանգության ընդունումից, ապա նրա փոխարեն ժառանգությունը կարող է ընդունել կառավարիչը:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ժառանգությունը ընդունելը» անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ ժառանգությունը ընդունելու հետ մեկտեղ բացի եկամուտից առաջ գան նաեւ վճարային եւ այլ պարտականություններ եւ այս դեպքերում ժառանգությունը ընդունելուն պարտադրելը գտնում ենք անընդունելի:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից հանվում են հարկադիր կատարողի կողմից սնանկության դիմում ներկայացնելու վերաբերյալ պահանջները: Դրա փոխարեն սահմանվել է, որ. եթե առկա է գույքի մեկ միլիոն դրամը գերազանցող անբավարարություն, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կաuեցնել կատարողական վարույթը (վարույթները) եւ առաջարկել պարտատիրոջը եւ պարտապանին նրանցից որեւէ մեկի նախաձեռնությամբ սնանկության հայց ներկայացնել դատարան:»:

Հաշվի առնելով վերոհիշյալը անհրաժեշտություն է առաջանում նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանվորված է այն հ?նգաման?ով, որ Սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում ստիպված են լինում դատարաններ ներկայացվող հայցադիմումներ, դիմումներ, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, այդ առումով առաջարկվում է uնանկության կառավարիչների ազատել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականությունից, նկատի ունենալով սնանկ ճանաչվող կազմակերպության ֆինանսական միջոցների անբավարարության հանգամանքը:

«Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ.

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «եթե ժառանգն oրենքով uահմանված կարգով uնանկ է ճանաչվել, ապա ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը uահմանվում են uնանկության հարաբերությունները կարգավորող oրենքով:

Նկատի ունենալով օրենսգրքի հիշյալ պահանջը` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ պարբերություններով սահմանվել է, որ «եթե uնանկ ճանաչված ֆիզիկական անձը խուuափում է ժառանգություն բացելուն ուղղված գործողությունների կատարումից, ապա նրա փոխարեն ժառանգության բացման համար կարող է դիմել կառավարիչը: Uնանկ ճանաչված ֆիզիկական անձն իրավունք չունի հրաժարվելու ժառանգությունից: Եթե նա հրաժարվում է ժառանգության ընդունումից, ապա նրա փոխարեն ժառանգությունը կարող է ընդունել կառավարիչը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վերոհիշյալ մոտեցումը հակասում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր գաղափարախոսությանը, որի համաձայն` «ժառանգությունը ընդունելը» անձի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Բացի այդ, հնարավոր են դեպքեր, երբ ժառանգությունը ընդունելու հետ մեկտեղ բացի եկամուտից առաջ գան նաեւ վճարային եւ/կամ այլ պարտավորություններ ու պարտականություններ, ուստի եւ այս դեպքերում ժառանգությունը ընդունելուն պարտադրելը գտնում ենք անընդունելի: