Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-973-07.09.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի (22-ը փետրվարի 2007 թվական, ՀՕ-123-Ն, այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում եւ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «կազմակերպություն եւ միավորում», «կազմակերպություն կամ միավորում» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «կազմավորումներ» բառով` իր համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաեւ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

««Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի նախագիծը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները եւ ունենալ իրավական հիմք հետագայում եւս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրային հիմքերով կարգավորելու համար: