Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 302-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենսգրքի 305-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ դատական ակտն ընդունելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածի երկրորդ մասի «132» թիվը փոխարինել «131» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 305-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Uույն oրենuգրքի 123-129-րդ, 131-134.1-րդ եւ 140-րդ հոդվածներով uահմանված տուգանքը նշանակելու մաuին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում, տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը կրճատվում է երեսուն տոկոսով, իսկ 24 ժամը լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը կրճատվում է քսան տոկոսով, բացառությամբ տուգանքի ժամկետը տարաժամկետելու դեպքի: Տուգանքը տարաժամկետելու դիմումում uահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 30 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատվում է, իսկ 60 oրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման:
«Սույն հոդվածի երրորդ մասում նշված հոդվածներով սահմանված տուգանքը չվճարվելու դեպքում տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-oրյա ժամկետը լրանալուց հետո` 120 oրվա ընթացքում, դիմել դատարան:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից: