Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի թիվ ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2 հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական եւ այլ ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ կամ երկիմաստություններ կամ տարընթերցումներ (ոչ հստակ, տարաբնույթ ընկալումներ առաջացնող դրույթներ), ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են ու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Իրավական ակտերում հակասության կամ երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրանց վերաբերյալ, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված հարցերի ճշտման նպատակով հարկ վճարողը կարող է նաեւ սահմանված կարգով դիմել՝ իրավական ակտի պարզաբանում ստանալու նպատակով»:
Հոդված 2. Օրենքի 15 հոդվածի «գ» կետում «ներկայացնել» բառից հետո լրացնել «(ըստ պատկանելության հանձնել կամ փոտով ուղարկել» բառերը:
Հոդված 3. Օրենքի 24, 25 եւ 27 հոդվածներում «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» եւ «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել, համապատասխանաբար`«(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» եւ «(հարկային գործակալներից)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»:
Հոդված 5. Օրենքի 281 -րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակություններով.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը եւ դրանց շահագործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածը «հարկ վճարողների խմբի» բառերից հետո լրացնել «եւ հարկային գործակալների» բառերով:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում հստակեցնող բնույթ ունեն եւ նպատակ ունեն հստակեցնելու հարկ վճարողների կողմից հարկային հաշվառում վարելու օրենսդրական հիմքերը, ինչպես նաեւ վերացնել այլ իրավական ակտերի համեմատությամբ օրենքում առկա հակասությունները:
Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել նաեւ, որ հարկատուները կարող են հարկային հաշվետվությունները հարկային մարմիններին կարող են հանձնել նաեւ փոստով: