Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-182-08.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապ՟րիլի 14-ի թիվ ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2 հոդվածի վերջին մասը շարադրել հե՟տեւյալ խմբագրությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգա՟վո՟րող օրենսդրական եւ այլ ակտերով սահմանված դրույթները պարունակում են հա՟կա՟սու՟թյուններ կամ երկիմաստություններ կամ տարընթերցումներ (ոչ հստակ, տարաբնույթ ըն՟կալումներ առաջացնող դրույթներ), ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնա՟բանվում են ու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կի՟րառ՟վում են հարկ վճարողի օգտին:

Իրավական ակտերում հակասության կամ երկիմաստության կամ տարընթերցման դեպքում դրանց վերաբերյալ, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված հարցերի ճշտման նպա՟տակով հարկ վճարողը կարող է նաեւ սահմանված կարգով դիմել՝ իրավական ակտի պար՟զաբանում ստանալու նպատակով»:

Հոդված 2. Օրենքի 15 հոդվածի «գ» կետում «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոտով՝ Հա՟՟յաս՟՟՟տանի Հան՟րապետության կառավարության սահմանած կարգով)» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 24, 25 եւ 27 հոդվածներում «հարկ վճա՟՟՟րողների», «հարկ վճա՟րո՟ղից», «հարկ վճարողի» եւ «հարկ վճարողներից» բառերից հե՟տո լրացնել, համապա՟տաս՟՟՟խա՟նաբար` «(հարկային գործակալների)», «(հարկային գոր՟՟՟՟՟՟՟՟ծա՟կա՟լից)», «(հարկային գոր՟՟ծակալի)» եւ «(հարկային գործակալներից)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բո՟վան՟դա՟կութ՟յամբ.

«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռ՟նար՟կա՟տի՟րա՟կան գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճա՟րողի ներկա՟յաց՟՟րած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահ՟՟ման՟ված հա՟մա՟պա՟տաս՟խան փաստաթղթերի առկայության դեպքում»:

Հոդված 5. Օրենքի 281 -րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բո՟վան՟դա՟կութ՟յուններով.

«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օր՟վա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կա՟ռա՟՟վա՟՟րության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առ՟կայության դեպ՟քում:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը եւ դրանց շա՟հա՟՟գործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենս՟դրութ՟յամբ»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում «հարկ վճարողների խմբի» բառերից հետո լրաց՟նել «եւ հարկային գործակալների» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: