Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապ՟րիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 2-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են, ինչպես նաեւ հարկային եւ (կամ) մաքսային մարմինների կողմից (գույքահարկի եւ հողի հարկի դեպքում` նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից) կիրառվում են հարկ վճարողի օգտին:
Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսդրության եւ հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերում հակասության, երկիմաստության կամ տարընթերցման դեպ՟քում դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է նաեւ սահմանված կարգով դիմել հարկային, մաքսային, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «(մասնավորապես՝ ըստ պատկանելության հանձնել կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 24-րդ, 25-րդ եւ 27-րդ հոդվածները «հարկ վճարողների», «հարկ վճարողից», «հարկ վճարողի» եւ «հարկ վճարողներից» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «(հարկային գործակալների)», «(հարկային գործակալից)», «(հարկային գործակալի)» եւ «(հարկային գործակալներից)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:»:
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Հարկային մարմինների կողմից յուրաքանչյուր հասցեի (կետի) համար ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերը հաստատվում են հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 281-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բո՟վան՟դա՟կութ՟յամբ նոր պարբերություններով՝
«Հսկիչ-դրամարկղային մեքենաները հարկային մարմիններում գրանցվում են երեք օրվա ընթացքում, հարկ վճարողի ներկայացրած` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր դեպքերը եւ դրանց շահագործման կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 7 . Oրենքի 30-րդ հոդվածը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հե՟տեւյալ բովանդա՟կու՟թյամբ նոր պարբերությունով՝
«Որպես հարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց՝ հարկային մարմնի եւ հարկ վճարողի միջեւ կարող է կնքվել գրավի պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 8. Oրենքի 32-րդ հոդվածը «հարկ վճարողների խմբի» բառերից հետո լրացնել «եւ հարկային գործակալների» բառերով: