Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-9131-25.05.2010,10.09.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով.

«3.1) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը  բացահայտելու եւ այդ ծնունդների պետական գրացումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի առաջարկվող ձեւակերպմամբ համայնքի ղեկավարի համար սահմանել  պետության կողմից պատվիրակված լիազորություն, մասնավորապես` միջոցներ ձեռնարկել համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու եւ այդ ծնունդների պետական գրացումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տալ երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն` դրանով իսկ նպաստելով երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերի կրճատմանը եւ բացառմանը:

Հիշյալ լրացումը բխում են հանրային լայն շրջանակների պահանջներից: