Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) միջոցներ է ձեռնարկում իր վարչական շրջանում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու եւ այդ ծնունդների պետական գրացումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի առաջարկվող ձեւակերպմամբ Երեւան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի համար սահմանել լիազորություն, մասնավորապես` միջոցներ ձեռնարկել վարչական շրջանում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու եւ այդ ծնունդների պետական գրացումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով տալ երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն` դրանով իսկ նպաստելով երեխաների ծնունդները չգրանցելու դեպքերի կրճատմանը եւ բացառմանը:
Հիշյալ լրացումը բխում են հանրային լայն շրջանակների պահանջներից: