Armenian ARMSCII Armenian
Կ-0031-24.05.2017-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի 9.6.2., 9.6.2.1., 9.6.2.2., 9.6.2.3., 9.6.2.4. ենթակետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

բ)

9.6.2.

ռադիոհաղորդումների հեռարձակման համար`

9.6.2.1.

Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

9.6.2.2.

Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 200-ապատիկի չափով

9.6.2.3.

Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 75-ապատիկի չափով

9.6.2.4.

մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: