Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19 հոդվածի 9.6 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) 9.6. հեռուստահաղորդումների հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1. հանրապետական սփռման համար` տարեկան բազային տուրքի 20000-ապատիկի չափով.
9.6.2. մայրաքաղաքային սփռման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով.
9.6.3. տարածքային սփռման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենքի 19 հոդվածի 9.7 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.7. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
9.7.1. հանրապետական սփռման համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով.
9.7.2. մայրաքաղաքային սփռման համար` բազային տուրքի 400-ապատիկի չափով.
9.7.3. տարածքային սփռման համար` բազային տուրքի 200-ապատիկի չափով:»
Հոդված 3. Օրենքի 19 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 9.8 կետով.
«9.8. Հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար`
9.8.1. Երեւան քաղաքի տարածքում եւ մեկ կամ մի քանի մարզերի տարածքներում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով.
9.8.2. Երեւան քաղաքի տարածքում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` բազային տուրքի 400-ապատիկի չափով.
9.8.3. մի քանի մարզերի տարածքներում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` բազային տուրքի 250-ապատիկի չափով.
9.8.4. մեկ մարզի տարածքում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով:»
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
2010 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 48 հոդվածի 2 մասը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերի թվում նախատեսում է նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը: Պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերություննեը կարգավորում է նաեւ նույն օրենքի 54-րդ հոդվածը. մասնավորապես, նշված հոդվածով նախատեսվում է լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների կողմից հեռարձակում իրականացնելու համար տարեկան պետական տուրքի վճարում, ինչպես նաեւ դիմումի հիման վրա կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի իրավունք ստացած հեռուստաընկերությունների կողմից պետական տուրքի վճարում:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է կարգավորել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված այս հարաբերությունները, եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքում հեռարձակման լիցենզավորման դեպքերում նախատեսված պետական տուրքի վճարման հարաբերությունները համապատասխանեցնել ընդունված նոր օրենքին: