Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-975-10.09.2010,11.09.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
 
9.6.1.1. հանրապետական սփռման համար` տարեկան բազային տուրքի
20000-ապատիկի չափով
9.6.1.2. մայրաքաղաքային սփռման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
9.6.1.3. տարածքային սփռման համար` տարեկան բազային տուրքի
1000-ապատիկի չափով

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.7.1. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
 
9.7.1.1. հանրապետական սփռման համար` բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.7.1.2. մայրաքաղաքային սփռման համար` բազային տուրքի
400-ապատիկի չափով
9.7.1.3. տարածքային սփռման համար` բազային տուրքի
200-ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.7.3. Հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար`
 
9.7.3.1.  Երեւանում եւ մեկ կամ մի քանի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
9.7.3.2. Երեւանում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
400-ապատիկի չափով
9.7.3.3. Մեկից ավելի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
250-ապատիկի չափով
9.7.3.4. Մեկ մարզում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2010 թվականի հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 48 հոդվածի 2 մասը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերի թվում նախատեսում է նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը: Պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերություննեը կարգավորում է նաեւ նույն օրենքի 54-րդ հոդվածը. մասնավորապես, նշված հոդվածով նախատեսվում է լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների կողմից հեռարձակում իրականացնելու համար տարեկան պետական տուրքի վճարում, ինչպես նաեւ դիմումի հիման վրա կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի իրավունք ստացած հեռուստաընկերությունների կողմից պետական տուրքի վճարում:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է կարգավորել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված այս հարաբերությունները, եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ գործող օրենքում հեռարձակման լիցենզավորման դեպքերում նախատեսված պետական տուրքի վճարման հարաբերությունները համապատասխանեցնել ընդունված նոր օրենքին: