Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 9.6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) 9.6.1. հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու համար`
9.6.1.1. հանրապետական սփռման համար` տարեկան | բազային տուրքի 20000-ապատիկի չափով |
9.6.1.2. մայրաքաղաքային սփռման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
9.6.1.3. տարածքային սփռման համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.7.1. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստահաղորդումների եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար`
9.7.1.1. հանրապետական սփռման համար` | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.1.2. մայրաքաղաքային սփռման համար` | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.1.3. տարածքային սփռման համար` | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 9.7.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.7.3. Հեռուստահաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման համար`
9.7.3.1. Երեւանում եւ մեկ կամ մի քանի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.7.3.2. Երեւանում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 400-ապատիկի չափով |
9.7.3.3. Մեկից ավելի մարզերում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
9.7.3.4. Մեկ մարզում հեռուuտահաղորդումների կաբելային հեռարձակման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: