Armenian ARMSCII Armenian
Կ-4227-19.11.2004-ՖՎ,ՊԻ,ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի2003 թվականի, ՀՕ-528) 190-րդ հոդվածի վերնագրում «ԱՊՕՐԻՆԻ» բառը փոխարինել «ՀԱՆՑԱՎՈՐ» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի «ժամկետով» բառից հետո ավելացնել «՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը, իսկ «առավելագույնը» բառից հետո «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2171 -րդ հոդվածով՝

«Հոդված 2171 . Ահաբեկչության ֆինանսավորումը

1. Ահաբեկչության ֆինանսավորումը՝ ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամառանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամկազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից: