Հոդված 1 . «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 146-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ինքնավար մարմինների անդամների նշանակումը եւ լիազորությունների դադարեցումը»
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների լիազորությունները դադարեցվում են օրենքով նախատեսված հիմքերով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 153-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.
2) 3-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով, «Հանրային ծառայության մասին» բառերը՝ «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» բառերով.
3) 6-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.
4) 7-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 157-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով.
2) 6-րդ մասում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ՝ Օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: