ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության /2001 թվականի մայիսի 2-ի/ հողային օրենսգրքի /այսուհետ` Օրենսգիրք/ 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով օգտագործման տրամադրելը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 47-րդ հողվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հողամասի անհատույց /մշտական/ օգտագործում է համարվում սեփականատիրոջ կողմից այլ անձի` օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամասի տիրապետումն ու օգտագործումը:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 48.1 հոդվածի`
1. 6-րդ մասից հանել «եւ 48-րդ հոդվածով», «ինչպես նաեւ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված» բառերը, «Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում սույն օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:» նախադասությունը եւ առաջին նախադասության «հողամասերի դեպքերում» բառերը փոխարինել «հողամասերից» բառով.
2. 7-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով» բառերը.
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4/ հողամասի նկատմամբ իրավունք սահմանող` բացառությամբ հողհատկացման վերաբերյալ, դատական ակտերով.».
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով:
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասում հանել «տրամադրման եւ հողամասերի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 60-րդ հողվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու դեպքերի վրա:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1. 6-րդ մասում «Տարբեր անձանց կողմից օգտագործվող մեկից ավելի օբյեկտներով» բառերը փոխարինել «Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած օբյեկտներով» բառերով.
2. 11-րդ մասի առաջին պարբերությունում «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «ծրագրային» բառը, իսկ երկրորդ պարբերությունում «օգտագործումը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 3-րդ ենթակետում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերը, իսկ «մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել.
2. 1-ին մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ`
«5/պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենք, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում «որոշակի» բառը փոխարինել «սահմանված» բառով.
2. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 11. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը:
ՀՈԴՎԱԾ 12 . Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
1. 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
2. 4-րդ մասում «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերը.
3. 6-րդ մասից հանել «եւ /կամ/ կառուցապատման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 13
. Օրենսգրքի 94-րդ հոդվածի` 7.1-րդ մասում «Գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող /բացառությամբ պետական եւ համայնքային սեփականության հողերի/» բառերը:
ՀՈԴՎԱԾ 14.
Օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«7. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչեւ տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրի:»:
ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: