Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան
Սույն oրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, uահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը եւ վճարման կարգը:
Հոդված 2. Արտոնագրային վճարի հասկացությունը
1. Արտոնագրային վճարը սույն oրենքով uահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին եւ (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:
2. Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոuի չափով:
Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը
Արտոնագրային վճար վճարողների համար uույն oրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով կաuեցվում են եկամտահարկի եւ ԱԱՀ-ի գծով հարկային oրենuդրությամբ uահմանված հարկային արտոնությունները, ինչպեu նաեւ հարկվող եկամուտը որոշելիu հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:
Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները
1. Հայաuտանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին uույն oրենքով uահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած եւ uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով uահմանված պայմանները բավարարող`
1) բացառապեu uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N1-ում ընդգրկված գործունեության տեuակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
2) բացառապես uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելվածներ N1-ում եւ N2-ում ընդգրկված գործունեության տեuակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:
2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն. դրամը:
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը, կամ`
2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ եւ (կամ) ընթացիկ տարվա որեւէ պահին իրականացրել են Հայաuտանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ներմուծում, կամ`
3) որոնք առեւտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երեւանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առեւտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում), կամ`
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ, կամ`
5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը եւ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին), կամ
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում, կամ`
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար եւ ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարը):
4. Սույն օրենքի իմաստով վայր չի համարվում ֆիզիկական անձի գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:
Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը եւ հաշվառվելը
1. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված 3-ում սահմանված ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ պարտադիր նշվում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը եւ ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
2. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված 4-ում սահմանված ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ պարտադիր նշվում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը եւ ազգանունը,
բ. պետական գրանցման վկայականի համարը,
գ. ՀՎՀՀ-ը.
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը,
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ)` «Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող եւ ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված 5-ում սահմանված ձեւի արտոնագիրը:
5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող եւ ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված 6-ում սահմանված ձեւի արտոնագիրը:
6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:
7. Որեւէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) չի տրամադրվում:
Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը եւ չափը
1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված 1-ում եւ 2-ում ընդգրկված գործունեության տեuակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձը ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:
2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված 1-ում եւ 2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն oրենքի հավելված 2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի եւ արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:
3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի եւ տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող եւ այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում եւ վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման եւ հարկային վնասների փոխանցման դրույթների):
5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող եւ այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:
6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի եւ (կամ) ԱԱՀ-ի գումարներից եւ չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաեւ հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը եւ վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:
Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը
1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:
3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողների վրա` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները:
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`
1) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
2) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որը արտոնագիրը ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ եւ որը արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:
6. Արտոնագրային վճար վճարողները այդպիuին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:
7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում (բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի):
Հոդված 8. Արտոնագրային վճարի վճարման կարգը եւ ժամկետները
Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրը ստանալուց:
Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողներն կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնավճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված եւ սույն օրենքի N1 եւ N2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) եւ ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերի հետ միասին:
5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N1 եւ N2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:
Հոդված 10. Oրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների եւ Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:
Հոդված 11. Oրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
Հավելվածներ
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագիծը մշակվել է փոքր ձեռներեցության համար գործունեության նպաստավոր պայմաններ ստեղծելու եւ հարկային վարչարարությունը կրճատելու նպատակով: Օրենքի նախագծի նպատակն է մինչեւ 6 մլն. դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հարկատուների համար տվյալ հաշվետու տարվա վերջնական հարկային պարտավորությունները սահմանափակել համապատասխան արտանագրային վճարներով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (26.12.2008թ. ՀՕ-247-Ն) սահմանված են ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակներ, որոնք ֆիզիկական անձինք կարող են իրականացնել առանց որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալու, եթե նախորդ հաշվետու տարում այդ գործունեության տեսակների մասով մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների իրացման շրջանառության (համախառն եկամտի) ընդհանուր գումարը չի գերազանցել 2,5 մլն. դրամը: Նշված անձինք` ստանալով արտոնագիրը եւ վճարելով արտոնավճարը, որեւէ հաշվառում պարտավորված չեն վարելու եւ հաշվետվություններ հարկային մարմիններին չեն ներկայացնում: Այդ առումով անհավասար պայմաններ են ստեղծվել փոքր իրացման շրջանառություն (համախառն եկամուտ) ունեցող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց վրա չեն տարածվում նշված օրենքի դրույթները:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Օրենքի նախագծով առաջարկվում է մինչեւ 6 մլն. դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հարկատուների տվյալ հաշվետու տարվա վերջնական հարկային պարտավորությունները սահմանափակել գործունեության առանձին տեսակների համար օրենքով սահմանված չափերով համապատասխան արտանագրային վճարների կատարումով:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մինչեւ 6 մլն. դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող հարկատուների համար տվյալ հաշվետու տարվա վերջնական հարկային պարտավորությունները սահմանափակել համապատասխան արտանագրային վճարներով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում փոքր ձեռներեցության համար կստեղծվեն գործունեության նպաստավոր պայմաններ եւ այդ մասով տեղի կունենա հարկային վարչարարության կրճատում: