Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-00710-26.05.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 15.1-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից «ծառայողական քննությունների, » բառերը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովը՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելուց հետո:».

2) 5-րդ մասում «Քաղաքացիական ծառայության խորհրդի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի» բառերով.

3) 6-րդ մասում «Քաղաքացիական ծառայության խորհրդի» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի» բառերով:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի ե) կետը:

Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ