Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1821-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի թիվ ՀՕ-118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6 հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ)» ենթակետով՝

«գ) այն ապրանքների, որոնց մատակարարումը սույն օրենքի 15 հոդվածի 28-րդ կետի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:»:

Հոդված 2. Օրենքի 15 հոդվածի 17-րդ կետի՝

ա) առաջին մասում «բանկերի» բառից հետո լրացնել «, արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերը,.

բ) երրորդ մասում «վարկերի (փոխառությունների) տրամադրումը» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ գրավատների կողմից) բառերը».

գ) հինգերորդ մասում «գործիքների» բառից հետո լրացնել «սպասարկումը» բառը եւ նույն մասից հանել «թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաեւ այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վկայագրերի, վճարային այլ արժեթղթերի վճարային փաստաթղթերի օտարումը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 23 հոդվածի 1-ին կետի նախավերջին պարբերությունում «երբ ստացվել է հարկային հաշիվը» բառերից հետո լրացնել, «, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաեւ էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում» բառերը:

Հոդված 4. Օրենքի 241 հոդվածի առաջին մասում «բնակչությանը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց» բառերը:

Հոդված 5. Օրենքի 241 հոդվածից հետո լրացնել նոր 242 հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 242 Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են.

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները,

բ) արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռքբերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռք բերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23 հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 25 հոդվածի՝

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «դեբետային մնացորդի» բառերը փոխարինել «դեբետային շրջանառության» բառերով, իսկ «բայց ոչ ավելի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից» բառերը փոխարինել «բայց ոչ ավելի հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված չափից» բառերով.

բ) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին՝ սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատելու համար հարկ վճարողները հարկային մարմիններին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած փաստաթղթերը: Ընդ որում, սույն պահանջը չի սահմանափակում (այդ թվում` չի կասեցնում) մինչեւ այդ փաստաթղթերը հարկային մարմիններին ներկայացնելը հաշվանցման ենթակա գումարը այլ հարկային պարտավորություններից հաշվանցելու իրավունքը»:

Հոդված 7. Օրենքի 27 հոդվածում «հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաեւ հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ)» բառերը փոխարինել «ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաեւ այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը)» բառերով, իսկ «(առանց ԱԱՀ-ի)» բառերը փոխարինել «(առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 30 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված որոշ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավասու է իր կողմից հաստատած ցանկին համապատասխան այդ ապրանքների համար սահմանելու ներմուծման պահին ԱԱՀ-ի հաշվարկման եւ դրա վճարման ժամկետի հետաձգման կարգ:»:

Հոդված 9. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝.

«Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում՝ այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը՝ առանց միջազգային ուղեւորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայություններն, ինչպես նաեւ զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 10. Օրենքի 43 հոդվածի առաջին նախադասությունում «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի» բառերը, նույն հոդվածի երկրորդ նախադասությունում «դեպքում» բառից հետո լրացնել «(անկախ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու հանգամանքից)» բառերը, իսկ «հետեւանքով» բառից հետո լրացնել «՝ պակաս հաշվարկված կամ ավել հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների նկատմամբ» բառերը:

Հոդված 11. Օրենքի 431 հոդվածի երկրորդ պարբերությունում «ենթակա չեն հաշվանցման» բառերից հետո լրացնել «այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցվել այդ տեղեկությունները ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերվում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահել իրավասություն՝ ներկայումս մաքսային սահմանին չհարկվող որոշ ապրանքների համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը փորձնական կարգով հարկի վճարումը հետաձգելու արտոնության փոխարինելու համար, որը նպատակ ունի բարելավել մաքսային սահմանով ապրանքների հաշվառման հետ կապված հարաբերությունները,

բ) ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ վերապահել նաեւ գրավատների եւ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների նկատմամբ (ներկայումս հարկումից ազատված են միայն բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող գործարքները),

գ) կանոնակարգել ոռոգման եւ խմելու ջրի մատակարարման ամբողջ շղթայում ավելացված արժեքի հարկը դրամարկղային մեթոդով հաշվարկելու մոտեցումները: Առաջարկվում է այդ մոտեցումները վերապահել նաեւ ջրամատակարարման միջանկյալ օղակներում կատարվող մատակարարումներին: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորել նաեւ էներգետիկայի ոլորտում ուշ ստացված հարկային հաշիվների, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարման շղթայում՝ նաեւ ուշ վճարումների դեպքում (որը պայմանավորված է այդ ոլորտներում հաշվարկների եւ վճարումների կատարման առանձնահատկություններով) ԱԱՀ-ի հաշվարկման հարաբերությունները,

դ) օրենքով սահմանել ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման արդյունքում առաջացող գերավճարների հետ վերադարձման նոր մեխանիզմը (ներկայումս այն սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ)՝ նպատակ ունենալով վերացնել ներքին արտադրողների համեմատությամբ արտահանողների նկատմամբ հարաբերականորեն ավելի «վատ» պայմաններ նախատեսող դրույթները: Նախատեսվում է վերադարձվող գումարների մեծությունը որոշել 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարները չգերազանցող մասով:

ե) ներգնա (Հայաստանի Հանրապետության տարածքում) զբոսաշրջության խրախուսման համար բարենպաստ հարկային միջավայրի ապահովման նպատակով, առաջարկվում է վերանայել զբոսաշրջիկության ոլորտի հարկման մոտեցումները: Առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա անձանց մատուցվող զբոսարջային ծառայություններն, ինչպես նաեւ զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

զ) հստակեցնել գործող օրենքի առանձին դրույթները, վերացնել հակասությունները: