Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) օրենքի 8-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերը,
2) 3-րդ մասի «ամսվա 15-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը ներառյալ» բառերով, իսկ «համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձեւով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: