Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-9763
-15.09.2010-ՏՀ-010/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) օրենքի 8-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «հաշվարկման ու վճարման» բառերով.
2) 3-րդ մասի «ամսվա 15-ը» բառերը փոխարինել «ամսվա 20-ը ներառյալ» բառերով, իսկ «համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձեւով» բառերը` «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, համապատասխան հարկային տեսչություն ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձեւով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ մասի «ա» կետի «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: