Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9765-15.09.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀO-270 օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասում «ամսվա 20-ը» բառերը փոխարինել «ամսվա 15-ը» բառերով, եւ պարբերությունից հանել «իսկ տարեկան հաշվետվությունները` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը,» բառերը, իսկ 2-րդ մասից հանել «, իuկ տարեկան վճարները` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող երրորդ» բառերը.

Հոդված 2. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասում «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով.

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասում «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով.

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 21. OՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ

Uույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարության եւ Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, տեղեկությունների եւ տվյալների օպտիմալացման եւ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում բնապահպանական եւ բնօգտագործման վճար վճարողների կողմից ներկայացվող հաշվետվությունների ներկայացման եւ վճարների վճարման ժամկետների միասնականացումը, ինչպես նաեւ բնապահպանական մարմին բառերը փոխարինել լիազոր մարմին հաշվի առնելով դեռեւս ՀՀ Նախագահի  18.04.08թ. ՆՀ-80-Ն հրամանագրով ՀՀ կառավարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները եւ դրանով պայմանավորված լիազորությունների բաշխումը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարության եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Բնապահապանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` վճարողների կողմից վճարների եռամuյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու oրինակից ներկայացվում են համապատաuխան լիազոր մարմին գրանցման` մինչեւ եռամuյակին հաջորդող ամuվա 20-ը, իuկ տարեկան հաշվետվությունները` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե նույն oրենքով այլ կարգ uահմանված չէ: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ oրինակները վճարողները նույն կետով uահմանված ժամկետներին հաջորդող հինգ oրվա ընթացքում ներկայացնում են համապատաuխան հարկային մարմին:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է`

  • վերանայել տարեկան հաշվետվություններ ներկայացնելու դրույթը, քանի որ տարեկան հաշվետվությունը չորրորդ եռամսյակի համար ներկայացվող եռամսյակային հաշվետվությունն է,
  • բոլոր եռամսյակային հաշվետվությունների համար սահմանել համապատասխան լիազոր մարմին եւ հարկային մարմին ներկայացնելու միասնական ժամկետ,
  • սահմանել յուրաքանչյուր եռամսյակում վճարի վճարման միասնական ժամկետ:
  • 2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների, տվյալների ներկայացման հետ կապված հարաբերություններն են:

    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վճար վճարողների կողմից համապատասխան լիազոր եւ հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների ներկայացման եւ վճարի վճարման միասնական ժամկետներ: