ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Ճանապարհային վճարի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀO-203) 10.1-րդ հոդվածի 6-րդ մասը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է հարկային մարմին ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, տեղեկությունների եւ տվյալների օպտիմալացման եւ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ տրանսպորտային միջոցների համար ճանապարհային վճար վճարողների կողմից հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների, տվյալների քանակի կրճատումը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս, «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` նույն oրենքի 6.1-րդ հոդվածում նշված բեռնատարողությամբ (20-ից մինչեւ 35 տոննա եւ ավելի)` ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաների uեփականատեր կամ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով լիազորագրերով բեռնատար ավտոմեքենաներ շահագործող ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները, անկախ բեռնափոխադրումների իրականացումից, յուրաքանչյուր ամuվա համար մինչեւ այդ ամuվա առաջին oրն իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում այդ ավտոմեքենաների վերաբերյալ ՀՀ հարկային մարմնի uահմանած ձեւով ելակետային տվյալներ` նշելով ավտոմեքենաների քանակը, մակնիշը, պետական համարանիշը եւ բեռնատարողությունը:
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են հանդիսանում գործունեության հետեւյալ տեսակները, մասնավորապես ավտոտրանսպորտային գործունեությունը: Նույն օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` վճարողները մինչեւ նույն oրենքով նախատեuված ոլորտներում գործունեություն իրականացնելը (uկuելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեuչության մարմին են ներկայացնում ՀՀ հարկային տեuչության կողմից uահմանված ձեւի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այuուհետ` հայտարարություն)` երկու oրինակից` հաuտատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատաuխան ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ: ՀՀ ԿԱ ՊԵԿ 02.12.09թ. «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության ձեւերը եւ դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N3660-Ն հրամանի N5 հավելվածով հաստատված է ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակիցների մասին հայտարարության ձեւը, որտեղ ներառված են ավտոմեքենաների մակնիշ, պետական համարանիշ եւ բեռնատարողություն տեղեկությունները:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 6-րդ մասը, որով սահամնված է ելակետային տվյալներ ներկայացնելու պահանջը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների, տվյալների ներկայացման հետ կապված հարաբերություններն են:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում գրանցված 20 եւ ավելի տոննա բեռնատարողությամբ տրանսպորտային միջոցների համար յուրաքանչյուր տարի հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի քանակը կկրճատվի տասներկուսով, ինչը կբարելավի գործարար միջավայրը: