Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀO-225-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «կարգավորվող սակագներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչեւ 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածից հանել «եւ տուգանքների» բառերը:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկվում եւ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում 1-ին մասը «վճարողների կազմի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` դրանց հարկ վճարողների հաշվառման համարների)» բառերով.
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած, իսկ 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. Վճարողները պակաu վճարված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպեu նաեւ uույն հոդվածի 3-րդ մաuի համաձայն հաշվարկված տույժերը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատաuխան ակտ ներկայացվելուց հետո` 10-oրյա ժամկետում:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: