Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-977-17.09.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի  «իա» կետում.

1. առաջին նախադասությունը «ժամանող» բառից առաջ լրացնել «մշտական բնակության» բառերով.

2. երկրորդ նախադասությունը «ֆիզիկական անձանց» բառերից առաջ լրացնել «Հայաստանի  Հանրապետություն մշտական բնակության ժամանող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 26-րդ հոդվածի.

1. 1-ին մասը «ռեժիմներով» բառից առաջ լրացնել  «,«Վերաարտահանում»» բառով.

2. 2-րդ մասի.

1) «ա» կետը լրացնել հետեւյալ բառերով.

«, ինչպես նաեւ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված դեպքի:».

2)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) Նախկինում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների ներմուծման դեպքում գանձվում են օրենքով սահմանված կարգով արտահանման ժամանակ
վերադարձված մաքսային վճարները:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի.

1. առաջին նախադասության «ժամանակավոր պահպանմանը» բառերը փոխարինել «պատասխանատու պահպանությանը» բառերով.

2. «ա» կետում «վճարել» բառը փոխարինել «այդ ապրանքները վերահայտարարագրել «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով` վճարելով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի.

1. առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների եւ պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա:».

2.  ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Օտարերկրյա անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Արգելվում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 67.2-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասը «մասնագետի» բառից առաջ լրացնել «ձեւակերպումների» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 97.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «դեպքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքի, երբ սույն մասի առաջին պարբերությունում նշված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները հանձնվում են սույն օրենսգրքի 170-177-րդ հոդվածներով սահմանած մաքսային արտոնություններից օգտվող անձանց միջեւ:» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. 105-րդ հոդվածի.

1.  2-րդ մասում «50 հազ. դրամը» բառերը փոխարինել «150 հազ. դրամը» բառերով.

2.  6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օր առաջ կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 10. 128-րդ հոդվածի.

1. 2-րդ մասում «կամ բանավոր» բառերը փոխարինել «, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմինների կողմից ընդունվելուց հետո համարվում է մաքսային հսկողության համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 139.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 139.1 ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 141-րդ հոդվածի.

1-ին մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը եւ տեղեկությունները, ինչպես նաեւ ապրանքները եւ տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում  ներկայացնել մաքսային հսկողության:».

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում «նրա տեղակալի» բառերը փոխարինել «նրանց տեղակալների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14 . Օրենսգրքի 148-րդ հոդվածի վերնագիրը եւ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 148. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը:

2. Մաքսային հսկողության ձեւերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:

3. Ռիսկերի կառավարման համակարգն ուղղված է մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով օրենսդրության այն խախտումները վերացնելուն, որոնք`

1) ունեն կրկնվող բնույթ.

2) կապված են մաքսային վճարներից խուսափելու հետ.

3) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի եւ ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ:

4. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդիկան սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա վերադաս մաքսային մարմինը հաստատում է ռիսկերի գնահատման աստիճանները:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 173-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասերով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսների եւ պատվո հյուպատոսարանների աշխատակիցների կողմից ներմուծվող ապրանքների վրա:

4. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների պատվո հյուպատոսարանները առանց մաքսային վճարների վճարման կարող են ներմուծել հյուպատոսական հիմնարկի պաշտոնեական օգտագործման համար նախատեսված ապրանքներ` պետական զինանշաններ, դրոշներ, ցուցանակներ, կնիքներ եւ դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային  սարքավորում եւ այլ նման առարկաներ, որոնք հյուպատոսական հիմնարկը ստանում է ուղարկող պետությունից կամ վերջինիս պահանջով:»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 194-րդ հոդվածում «մաքսային մարմնի պահանջով» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 195-րդ հոդվածը «միջոցները» բառից հետո լրացնել «եւ ուղեկցող փաստաթղթերը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անձը, որից սույն օրենսգրքի 212-րդ հոդվածով սահմանված կարգով  կամ տուգանքի, մաքսային վճարների գանձման ապահովման նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների եւ պարտավորությունների կատարումից հետո` տասնհինգօրյա ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: