Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-869-10.04.2010,15.09.2010-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 97.1-րդ հոդվածում`

1) վերնագրում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.

2) դիսպոզիցիայում «պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 97.4-րդ հոդվածի վերնագրում եւ դիսպոզիցիայում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 185-րդ եւ 2062 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 223. Առաջին ատյանի դատարանները

Առաջին ատյանի դատարանները քննում են`

1) սույն օրենսգրքի 401 , 403 - 407 , 53, 972 , 973 , 147 , 1661 հոդվածներով, 175 հոդվածի երկրորդ մասով, 1801 , 182 1831 , 1892 - 1896 , 1898 - 18910 հոդվածներով, 1982 հոդվածի չորրորդ մասով եւ 2063 , 2065 , 2068 հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.

2) սույն օրենսգրքի 402 , 1705 , 1897 հոդվածներով եւ  1982 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.

3) սույն օրենսգրքի 2063 հոդվածով նախատեսված դեպքում` մասնավոր որոշումը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`

1) վերնագրում եւ առաջին մասում «Պետատոմհսկողության մարմիները» բառերը փոխարինել «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.

2)  երկրորդ մասում «Պետատոմհսկողության մարմինների» բառերը փոխարինել  «Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» բառերով.

3) երկրորդ մասի 1-ին կետում «պետատոմհսկողության մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը» բառերով.

4) երկրորդ մասի 2-րդ կետում «պետատոմհսկողության տեսչության պետը» բառերը փոխարինել «միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը

Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ առաջին ատյանի դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`

1) սույն օրենսգրքի 401 , 403 , 404 , 406 եւ  407 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.

2) սույն օրենսգրքի 1661 եւ 1831 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.

3) սույն օրենսգրքի 53 հոդվածով, 175 հոդվածի երկրորդ մասով եւ 1801 , 1898 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.

4) սույն օրենսգրքի 972 եւ 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.

5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմինը.

6) սույն օրենսգրքի 1892 - 1896 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.

7) սույն օրենսգրքի 147, 1899 եւ 18910 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը  կամ պաշտոնատար անձը.

8) սույն օրենսգրքի 1982 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.

9) սույն օրենսգրքի 2065 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.

10) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` մարդու իրավունքների պաշտպանը:

Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 402 , 1705 , 1897 հոդվածներով, 1982 հոդվածի հինգերորդ մասով, 2063 եւ 257 հոդվածներով նախատեսված դեպքերում:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: