Armenian ARMSCII Armenian
Կ-1822-08.12.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական  կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների եւ ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 13-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, եւ՝

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով,

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հուն՟վա՟րի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:».

բ) 4-րդ մասը «հայտանիշների» բառից հետո լրացնել «եւ (կամ) չափերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ» կետով՝

«ժգ) վարկերի եւ փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը       «չա՟փով» բա՟ռից հետո լրացնել «, բացառությամբ կազմակերպությունների միացման, միա՟ձուլ՟ման եւ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 401-րդ հոդվածը «բնակչությանը» բառից հետո լրացնել   «, Հա՟յաս՟տանի Հանրապետության քա՟ղա՟՟քային եւ գյուղական համայնքներին,  ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 6. Օրենքը 47-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովան՟դակու՟թյամբ 471-րդ հոդվածով՝

«Հոդված 471. Շահութահարկի նվազագույն գումարը

1. Սույն օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով որոշ՟ված շահութահարկի կան խավճարի գու՟մարը յուրաքանչյուր ամսվա ընթացքում սույն հոդվածի  3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հար՟կատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի ամսական վճարումներ:

2. Նվազագույն շահութահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով         սահ՟ման՟ված կարգով հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով:

3. Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամսվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաեւ արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից եւ ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) եւ նույն  ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով՝ հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության եւ կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների, թերթերի եւ ամսագրերի տպագրության եւ իրացման, ինչպես նաեւ թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:

5. Շահութահարկի արտոնություններից օգտվող կազմակերպությունների  նվազագույն շահութահարկը նվազեցվում է արտոնության չափով` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում:

6. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի եւ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:»:

Հոդված 7. Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկ վճարողից» բառերը փոխարինել «ռեզիդենտ հարկ վճարողից» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի  1-ից: