Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-978-23.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետում «անհատ ձեռնարկատեր գրանցվելու» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հաշվառվելու» բառերով, իսկ «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 55-րդ հոդվածի`

ա) 1-ին կետում «հիմնադիրների» բառից հետո լրացնել «(մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի» բառերը, իսկ 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետից հանել «իրավաբանական անձի կառավարման կարգը,» բառերը.

գ) 2-րդ կետում «անձանց համար`» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ (կամ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին կետում «օրենքով եւ նրա» բառերը փոխարինել «օրենսգրքով, օրենքով եւ (կամ) իրավաբանական անձի» բառերով.

ՀՈԴՎԱԾ 4 . Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առեւտրային  կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի կամ նրա մաuնակիցների թիվը չպակաuի մինչեւ uույն կետում uահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:»:

ՀՈԴՎԱԾ 5 . Օրենսգրքի 97-րդ հոդվածից հանել «նրանց ներդրած ավանդների կազմի եւ կարգի, ավանդները ներդնելու պարտականությունները խախտելու համար պատաuխանատվության, ընկերության կառավարման մարմինների կազմի եւ իրավաuության ու նրանց որոշումների ընդունման կարգի մաuին` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամաuնությամբ,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. «Օրենսգրքի 98-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասու-թյունում  «ակտիվների արժեքը» բառերից հետո լրացնել «կազմում է բացասական մեծություն կամ» բառերը:»

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետում «բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «եւ առեւտրային կոոպերատիվի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 101-րդ հոդվածի`

ա) 3-րդ կետում «նախապատվության իրավունքից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ "Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված դեպքի)» բառերը.

բ) 6-րդ կետի 1-ին նախադասությունում «, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեuված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մաuնակիցների համաձայնությամբ» բառերը փոխարինել «միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ» բառերով.

գ) 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդայությամբ նոր 2-րդ նախադասությամբ.

«Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ նման անցումը թույլատրվում է առանց մնացած մասնակիցների համաձայնության:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը) - պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ  97-Ն որոշմամբ հաստատված «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 3-րդ կետի պահանջների կատարմամբ:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները  - ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ անհատ ձեռնարկատերերը ստանում են պետական գրանցում: Օրենքով ամրագրված պետական գրանցման պահանջը ներկա պայմաններում դիտարկվում է որպես չհիմնավորված լրացուցիչ պարտականություն եւ այդ առումով այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, որով նախատեսվում է պարզեցնել տնտեսական գործունեության հետ կապված ընթացակարգերը, վերացնել չհիմնավորված պահանջները, թույլտվությունները եւ այլն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները - հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկայի պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ մարմինների հետ: Բացի այդ առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն: Նշված իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ կարգելվի այն իրավաբանական անձանց գրանցումը, որոնց հիմնադիր(ներ)ը դատապարտված են եղել տնտեսական գործունեության դեմ ուղղված, (ՀՀ քրեական օրենսգրքի 187-216-րդ հոդվածներ), ահաբեկչության ֆինանսավորման (ՀՀ քրեական օրենսգրքի 21 7.1-րդ հոդված), ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն(ներ)ի (ՀՀ քրեական օրենսգրքի 308-313-րդ հոդվածներ) համար եւ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Նման սահմանափակումներ մտցնելը նախատեսված է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի (GRECO) 2005 թվականի մայիսի 30-ից հունիսի 5-ը Հայաստան այցելություն կատարելու հիման վրա մշակված ուսումնասիրությունների գնահատականի 141-րդ կետի թիվ xxi առաջարկությամբ, մասնավորապես, «ապահովելու, որպեսզի ստուգվի եւ հսկվի կազմակերպություն հիմնադրողների կողմից կոռուպցիոն հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը»: Փաթեթով առաջարկվում են նաեւ ներկայիս գործող օրենքներում առկա թերությունների վերացում:

Նախատեսվում է նաեւ ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի եւ ծախսերի կրճատում: Ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - առավել արդյունավետ դարձնել ընկերությունների հիմնադրման ընթացակարգերը, մասնավորապես` ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը եւ այլն: