Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9783-23.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» եւ «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» եւ «պետական հաշվառումն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, 1-ին եւ 2-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ՀՍՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել  «պետական հաշվառման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերըը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են uույն oրենքի դրույթները, եւ նրանք պարտավոր չեն հաշվառվել:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը) - պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ  97-Ն որոշմամբ հաստատված «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 3-րդ կետի պահանջների կատարմամբ:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները - ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ անհատ ձեռնարկատերերը ստանում են պետական գրանցում: Օրենքով ամրագրված պետական գրանցման պահանջը ներկա պայմաններում դիտարկվում է որպես չհիմնավորված լրացուցիչ պարտականություն եւ այդ առումով այն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, որով նախատեսվում է պարզեցնել տնտեսական գործունեության հետ կապված ընթացակարգերը, վերացնել չհիմնավորված պահանջները, թույլտվությունները եւ այլն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները - հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելություն միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնում բոլոր ընթացակարգերը` համագործակցելով պետական ռեգիստրի, ՀՀ կառավարությանն առընթեր հարկայի պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ մարմինների հետ: Բացի այդ առաջարկվում է վերացնել անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման պահանջը, դրա փոխարեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձինք հաշվառվում են գրանցող մարմնի կողմից: Հաշվառումը հավաստող փաստաթուղթը` վկայականը պետք է ներառի ՀՎՀՀ-ն: Նշված իրավական ակտերի փաթեթի ընդունմամբ կարգելվի այն իրավաբանական անձանց գրանցումը, որոնց հիմնադիր(ներ)ը դատապարտված են եղել տնտեսական գործունեության դեմ ուղղված, (ՀՀ քրեական օրենսգրքի 187-216-րդ հոդվածներ), ահաբեկչության ֆինանսավորման (ՀՀ քրեական օրենսգրքի 21 7.1-րդ հոդված), ինչպես նաեւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն(ներ)ի (ՀՀ քրեական օրենսգրքի 308-313-րդ հոդվածներ) համար եւ նրանց դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Նման սահմանափակումներ մտցնելը նախատեսված է նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի շրջանակներում գործող կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի (GRECO) 2005 թվականի մայիսի 30-ից հունիսի 5-ը Հայաստան այցելություն կատարելու հիման վրա մշակված ուսումնասիրությունների գնահատականի 141-րդ կետի թիվ xxi առաջարկությամբ, մասնավորապես, «ապահովելու, որպեսզի ստուգվի եւ հսկվի կազմակերպություն հիմնադրողների կողմից կոռուպցիոն հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը»: Փաթեթով առաջարկվում են նաեւ ներկայիս գործող օրենքներում առկա թերությունների վերացում:

Նախատեսվում է նաեւ ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի եւ ծախսերի կրճատում: Ընկերության հիմնադրման ընթացակարգերի իրականացում ներկայիս 18-20 օրվա փոխարեն 5-6 օրում:

4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - առավել արդյունավետ դարձնել ընկերությունների հիմնադրման ընթացակարգերը, մասնավորապես` ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը եւ այլն: