Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) առաջին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
2208 | սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների | բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) ապրանքների
|
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան |
ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիներ | տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի | 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ |
2) առաջին մասի աղյուսակում լրացնել նոր տողեր` հետեւյալ բովանդակությամբ.
2402 10 00011
2402 90 00011 |
սիգարներ` ծխախոտ պարունակող
սիգարներ` այլ |
||
2402 10 00012
2402 90 00012 |
սիգարելաներ` ծխախոտ պարունակող
սիգարելաներ` այլ |
||
2402 20 90011
2402 20 1001 2402 90 00013 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով
սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով սիգարետներ` այլ, ֆիլտրով |
||
2402 20 90012
2402 20 10012 2402 90 00014 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի
սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի |
3) առաջին մասի աղյուսակում լրացնել նոր տողեր` հետեւյալ բովանդակությամբ.
271011 | Բենզին | 1 տոննա | 25000 դրամ |
2710 | Դիզելային վառելիք | մաքսային արժեք կամ 1 տոննա | 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 32500 դրամ |
4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը,
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մաս.
«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերի եւ 3-րդ հոդվածի:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերը եւ 3-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: