Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ապրանքների քանակը» բառերը փոխարինել «ապրանքների արժեքը (այդ թվում` մաքսային) կամ ապրանքների քանակը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի աղյուսակում ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին վերաբերող տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2208 | սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիների ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղիներ |
բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի), իսկ ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 380 դրամ
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 600 դրամ 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ» |
2) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«2402 10 00011
2402 90 00011 |
սիգարներ` ծխախոտ պարունակող
սիգարներ` այլ |
||
2402 10 00012
2402 90 00012 |
սիգարելաներ` ծխախոտ պարունակող
սիգարելաներ` այլ |
||
2402 20 90011
2402 20 1001 2402 90 00013 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով
սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով սիգարետներ` այլ, ֆիլտրով |
||
2402 20 90012
2402 20 10012 2402 90 00014 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի
սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի |
3) 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«271011 | Բենզին | 1տոննա | |
2710 | Դիզելային վառելիք | մաքսային արժեք կամ 1տոննա |
4) 3-րդ մասից հանել «եւ ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով`
«6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի եւ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ ու 5-րդ կետերի եւ 3-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: