Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-183 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9 հոդվածի «ե» կետում «տրվող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը եւ դրամական միջոցները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20 հոդվածի առաջին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ծրագիր իրականացնող կազմակերպությունները, կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ եւ իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:
Հոդված 3. Օրենքի 22 հոդվածի 1-ին կետում «այլ (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)՝ հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ» բառերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 31 հոդվածից հետո լրացնել նոր՝ 311 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 311 . Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամտահարկի կանխավճարները
1. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում՝ նաեւ օրենքի 31 հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում) տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի կանխավճարներ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
Սույն օրենքի 9, 10 եւ 11 հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված կանխավճարները չեն կատարում:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից ֆիզիկական անձինք հաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29 հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 37 հոդվածի 3-րդ կետում «ամփոփ հաշվարկ՝ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ՝ անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով: :
Հոդված 6. Օրենքի 38 հոդվածի՝
ա) 2-րդ կետում «հարկային գործակալը» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ նաեւ օրենքի 20 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում» բառերը,
բ) 4-րդ կետում «5000» թիվը փոխարինել «25000» թվով,
գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ եւ 7-րդ կետեր.
«6. Հարկային մարմնին սույն օրենքի 37 հոդվածի 3-րդ կետում նշված հաշվարկների ներկայացումը սահմանված ժամկետից ուշացնելու կամ դրանում ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում կազմակերպությունից եւ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքում 25 հազար դրամ գումարի չափով:
7. Հարկային մարմինների կողմից ստուգման ընթացքում հայտնաբերված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված յուրաքանչյուր վարձու աշխատողի դեպքում կազմակերպությունից եւ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չգրանցված վարձու աշխատողի հաշվով 25 հազար դրամ գումարի չափով»:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Օրենքի նախագծով առաջարկվում է՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական & տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նա& օտարերկրյա պետությունների & միջազգային միջպետական ( միջկառավարական) կազմակերպությունների կողմից բնամթերային ձ&ով տրված օգնությունը հավասարեցնել դրամական միջոցների տեսքով տրված օգնությանը՝ այն եւս սահմանելով որպես եկամտահարկով նվազեցվող եկամուտներ,
բ) ծրագիր իրականացնող կազմակերպությունների համար նախատեսել որպես հարկային գործակալ հանդես գալու հնարավորություն: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ծրագիր իրականացնող կազմակերպություններն, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա կարող են իրականացնել հարկային գործակալի պարտավորություն՝ այդ դեպքում կրելով նաեւ եկամտահարկը սահմանված կարգով չհաշվարկելու համար պատասխանատվություն,
գ) սահմանել կանխավճարների կատարման պարտավորություն այն ֆիզիկական անձանց համար, որոնք եկամուտներ են ստացել հարկային գործակալ չհանդիսացողներից: Նման պարտավորության սահմանումը նպատակ ունի օրենսդրական հիմք ապահովել ներկայումս կիրառվող այն պրակտիկային, համաձայն որի շատ քաղաքացիներ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված եկամուտներից եկամտահարկը ինքնուրույն հաշվարկում & վճարում են ամսեկան՝ եկամտահարկի գումարը չկուտակելու նպատակով,
դ) պատասխանատվույուն նախատեսել վարձու աշխատողների չձեւակերպման համար (25000 դրամ), ինչպես նաեւ վերանայել եկամտահարկի հաշվարկների ներկայացումը սահմանված ժամկետից ուշացնելու կամ դրանցում ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունը (5000 դրամի փոխարեն սահմանելով 25000 դրամ): Առաջարկությունը նպատակաուղղված է վարձու աշխատողների թվաքանակի եւ նրանց վճարվող եկամուտների թերհայտարարագրման երեւույթների կանխմանը: