Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9873-29.09.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ եւ 8-րդ մասերում «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 11-րդ կետ.

«11) ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 31-րդ մաս.

«31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող եւ (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը.»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 32-րդ մաս.

«32) դիզելային վառելիքի ներմուծումը եւ (կամ) օտարումը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 1-ին կետի:

Սույն օրենքի 1-ին հոդվածը եւ 2-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: