Հոդված 1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀO-175 oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածում «ծավալից.» բառը փոխարինել «ծավալից, կամ տնտեսավարման նմանատիպ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` օրենքով սահմանվող ապրանքների քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողի կողմից վճարվել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը.»:
Հոդված 2 . Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքով նախատեսված դեպքում քվոտայի սահմաններում ներմուծման թույլտվություն է համարվում սակագնային քվոտայի դիմաց սույն օրենքով նախատեսված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 17.1-րդ հոդվածով.
Հոդված 17.1 Սակագնային քվոտայի համար վճարը եւ քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը
1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:
2. Սակագնային քվոտայավորման ենթակա է ՀՀ տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:
3. Նախքան ապրանքների ներմուծումը ներմուծման թույլտվության համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչեւ երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:
4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից:
5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցվելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարվելու դեպքում:
6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու արդյունքում քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծվելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը ենթակա չէ վերադարձման:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: