Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1824-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի թիվ ՀՕ-236 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11 հոդվածի 1-ին կետից, 13 հոդվածի 4-րդ կետից եւ 16 հոդվածի 1-ին կետից հանել «եւ 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3-րդ կետ.

«3. Սույն օրենքի 7 հոդվածի «ժթ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տեղեկություններ՝ ամսվա ընթացքում իրենց կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ:»

Հոդված 2. Օրենքի 13 հոդվածի 6-րդ կետում «օրենքի» բառից հետո լրացնել «11 հոդվածի 3-րդ կետով եւ» բառերը:

Հոդված 3. Օրեն քի 20 հոդվածից հանել «, «ը» » թվարկումը:

Հոդված 4. Օրենքի29 հոդվածում «100» թիվը փոխարինել «110 թվով»:

Հոդված 5. Օրենքի 32 հոդվածի «ա» կետից հանել «պատրաստման, իրացման եւ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ներառյալ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):

Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:»

Հոդված 7 . Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Ընդ որում, բացօթյա վայրում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) սպասարկման սրահի մակերեսը որոշվում է հիմք ընդունելով որեւէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ, հարթակ կամ համանաման այլ ձեւերով) տարածքի կամ ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ մի քանի սեղաններ ներառող), ինչպես նաեւ այլ օժանդակ կառույցների (սպառողների ժամանցի համար նախատեսված) կառույցների (հարթակներ, խաղահրապարակներ, շատրվաններ եւ այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի մակերեսներից առավելագույնը:»:

Հոդված 8 . Օրենքի 36-րդ հոդվածի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ե) հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի հետ կապված`

մինչեւ 50 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 0.75

մինչեւ 300 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 1.0

մինչեւ 500 քառակուսի մետրը չգերազանցելու դեպքում` 300 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.6.

500 քառակուսի մետրից ավելի մակերեսի դեպքում 500 քառակուսի մետրը գերազանցող մակերեսի համար` լրացուցիչ 0.3:»:

Հոդված 9 . Օրենքի 44-րդ հոդվածում «420» թիվը փոխարինել «500» թվով:

Հոդված 10. Օրենքի 54 հոդվածում «ելակետային տվյալների 350-պատիկի» բառերը փոխարինել «ելակետային տվյալի 15,000-պատիկի» բառերով:

Հոդված 11. Օրենքի 55 հոդվածում ուժը կորցրած ճանաչել «բ» կետը:

Հոդված 12. Օրենքի 57 հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

Հոդված 13. Օրենքի 58 հոդվածի 1-ին կետում «ելակետային տվյալների արտադրյալի 1000-ապատիկի» բառերը փոխարինել «ելակետային տվյալի 30000-ապատիկի» բառերով:

Հոդված 14. Օրենքի 59 հոդվածում ուժը կորցրած ճանաչել «բ» կետը:

Հոդված 15. Օրենքի 593 հոդվածում «1,000,000» թիվը փոխարինել «1,500,000» թվով, իսկ «արտահայտությամբ» բառից հետո լրացնել «, բայց ոչ պակաս ամսվա ընթացքում իրացված գազի ընդհանուր ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը» բառերով:

Հոդված 16. Օրենքի 79 հոդվածում «եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 1,500,000-պատիկը» բառերը փոխարինել «2,500,000-պատիկը» բառերով:

Հոդված 17. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 81 եւ 86 հոդվածները:

Հոդված 18. Օրենքի 84 հոդվածի «ա» ենթակետւմ «եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 10,000-պատիկի» բառերը փոխարինել «15,000-պատիկի» բառերով, իսկ նույն հոդվածի «բ» ենթակետում «եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 50,000-պատիկի» բառերը փոխարինել «75,000-պատիկի» բառերով:

Հոդված 19. Օրենքի 941 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Վճարողի կողմից օրենքի 28 հոդվածի համաձայն առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու դեպքում վճարողը վճարում է տուգանք 500,000 դրամի չափով:

Վճարողի կողմից սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ամսվա ընթացքում իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու կամ ներկայացվող տեղեկություններում իրացման ծավալները թերհայտարագրելու դեպքում վճարողը վճարում է տուգանք 500,000 դրամի չափով:»:

Հոդված 20. Օրենքի 98 հոդվածում ««դ»» թվարկումից հետո լրացնել ««է», «ը» » թվարկումները:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալի վերաբերյալ:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

ա) ավտոտեխսպասարկման կետերի գործունեության համար հաստատագրված վճարների չափի հաշվարկման ժամանակ հաշվի չառնել գործունեության օրերի թիվը՝ սահմանելով հաստատագրված վճարների ամսեկան գումար: Վերջինս ուղղված է իրական հարկային պարտավորությունների կատարումից հնարավոր խուսափումները կանխմանը,

բ) օրենսդրորեն ամրագրել հանրային սննդի ոլորտում սպասարկման սրահների հստակեցման սահմանումները, միաժամանակ, սպասարկման սրահի մակերեսի ավելացմանը զուգընթաց կիրառելով ռեգրեսիվ հարկում,

գ) ամբողջությամբ հաստատագրված վճարներով հարկման դաշտում ներառել նաեւ բենզիինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը՝ մեկ խողովակի համար հաստատագրված վճարի չափը սահմանելով ամսական 30000 դրամ (ներկայումս սահմանված է օրական 1000 դրամ),

դ) խաղատների եւ դրամական շահումով խաղատների համար հարկման չափերը մոտեցնել մինչեւ 2002 թվականի վերջ սահմանված հարկման չափին: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2002 թվականի դեկտեմբերից արգելվել է Երեւան քաղաքում խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպումը, որոնք տեղափոխվել են Երեւան քաղաքի համայնքների վարչական տարածքից դուրս, ինչի կապակցությամբ խաղատների հաստատագրված վճարների չափը 2 անգամ նվազել է (հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցներն են` Երեւան քաղաքում 2.0, Երեւան քաղաքից դուրս 1.0, իսկ դրամական շահումով խաղային ավտոմատների գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են` Երեւան քաղաքի համար 2.0, Հանրապետության մարզկենտրոնների ինչպես նաեւ Աբովյան եւ Վաղարշապատ քաղաքների համար 0.9, այլ վայրերի համար 0.8,

ե) ավտոգազալցման կայանների միջոցով իրացվող գազի համար սահմանել հաստատագրված վճարների նվազագույն չափ՝ մեկ մետր խորանարդի համար 20 դրամ, որը նպատակ ունի սահմանափակել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների նվազեցման հնարավորությունները: