Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-9721-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. <<Քաղաքացիական ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության` 2001 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-ին մասը`

<<Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների>> բառերից հետո լրացնել <<հատուկ հանձնարարություններով դեսպանների>>, իսկ <<միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների>> բառերից հետո` <<Գործերի հավատարմատարների, Գլխավոր հյուպատոսների>> բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: