Armenian ARMSCII Armenian
Կ-9721-07.09.2010,29.09.2010-ԱՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների,» բառերից հետո լրացնել «հատուկ հանձնարարություններով դեսպանների,» բառերով, իսկ «միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների,» բառերից հետո` «գործերի հավատարմատարների, գլխավոր հյուպատոսների,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: