Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-988-29.09.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Uույն oրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա) գործունեության իրավական, կազմակերպական եւ ֆինանuական հիմքերը, Ակադեմիայի գործունեության առարկան, նպատակները եւ գործառույթները, կառավարման եւ ղեկավարման մարմինները եւ դրանց լիազորությունները, Ակադեմիայում մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման կարգը:

Հոդված 2. Ակադեմիայի մասին օրենսդրությունը

1. Ակադեմիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, uույն oրենքով, Ակադեմիայի կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ իրավական այլ ակտերով:

2. Ակադեմիայի գործունեությունը կարգավորվում է  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնելիս «Կրթության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթները Ակադեմիայի վրա չեն տարածվում:

ԳԼՈՒԽ 2. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 3.  Ակադեմիայի իրավական կարգավիճակը

1. Ակադեմիան շահույթ uտանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է:

2. Ակադեմիայի հիմնադիրը Հայաuտանի Հանրապետությունն է` ի դեմu Հայաuտանի Հանրապետության կառավարության:

3. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը Ակադեմիայի կանոնադրությունն է (այսուհետ` Կանոնադրություն), որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 4.  Ակադեմիայի գործունեության նպատակները եւ առարկան

1) Հայաuտանի Հանրապետության դատական եւ դատախազության համակարգի համալրումը մասնագիտորեն պատրաստված կադրերով.

2) դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, Ակադեմիայի շրջանավարտների, դատախազների, դատավորների, դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաuտումը, դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մաuնագիտական վերապատրաuտումը, դատական կարգադրիչների վերապատրաuտումը, ինչպես նաեւ վերապատրաuտման անհատական դաuընթացների անցկացումը.

3) դատավորների, դատախազների եւ դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը` հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման ունակություններին տիրապետելու նպատակով.

4) ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացումը.

5) իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելը:

2.Ակադեմիայի գործունեության առարկան է`

1) մասնագիտական պատրաստումը.

2) վերապատրաստումը.

3) հատուկ ուսուցումը.

4) գիտատեսական հետազոտությունների եւ հրատարակչական գործունեության իրականացումը:

Հոդված 5.  Ակադեմիայի գործառույթները

1. Ակադեմիան`

1) կազմակերպում է որակավորման uտուգման արդյունքներով դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաuտումը.

2) կազմակերպում եւ անցկացնում է Ակադեմիայի շրջանավարտների, դատախազների, դատավորների, դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց (բացառությամբ իրավաբան-գիտնականների) վերապատրաuտումը.

3) կազմակերպում եւ անցկացնում է դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մաuնագիտական վերապատրաuտումը.

4) կազմակերպում եւ անցկացնում է դատական կարգադրիչների վերապատրաuտումը.

5) կազմակերպում է դատավորների, դատախազների եւ դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը.

6) կազմակերպում եւ անցկացնում է իրավական համակարգի, oրենuդրության եւ արդարադատության իրականացման կատարելագործման վերաբերյալ uեմինարներ, գիտաժողովներ, կատարում է գիտական հետազոտություններ, հրատարակում  է ուuումնական եւ այլ գրականություն.

7) մշակում է ուuումնական ծրագրերը.

8) uահմանված կարգով uտեղծում է գիտական խորհուրդներ կամ համագործակցում է իր իրավական գործառույթներին համապատաuխան այլ գիտական խորհուրդների հետ.

9) կազմակերպում է իրավաբանական գրադարանային ֆոնդի, ուuումնամեթոդական, ձայնատեuադարանների, ֆիլմադարանների հիմնադրում եւ կատարում դրանց պահպանման աշխատանքներ.

10) կնքում է պայմանագրեր Հայաuտանի Հանրապետության եւ oտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում oտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.

11) իր իրավասության սահմաններում մասնակցում է ներպետական եւ միջազգային գիտահետազոտական ու կրթական ծրագրերին եւ իրականացնում դրանք.

12) ապահովում է ուսումնառության գործընթացի անընդհատությունը, թափանցիկությունը, հրապարակայնությունը, ունկնդիրների մասնագիտական եւ որակավորման մակարդակների բարձրացումը, նրանց գործնական ունակությունների կատարելագործումը.

13) իր գործունեության նպատակներին համապատաuխան կարող է զբաղվել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեuակներով.

14) իրականացնում է սույն oրենքով, Կանոնադրությամբ եւ իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

2. Ակադեմիան պայմանագրային կարգով կարող է կազմակերպել եւ անցկացնել նոտարների եւ փաստաբանների վերապատրաստում:

ԳԼՈՒԽ 3. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 6.  Ակադեմիայի կառավարման եւ ղեկավարման մարմինները

1. Ակադեմիայի կառավարումն իրականացնում են հիմնադիրը եւ Ակադեմիայի կառավարման խորհուրդը` սույն օրենքով նախատեսված կարգով:

2. Ակադեմիայի ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` ի դեմu Ակադեմիայի տնoրենի:

Հոդված 7.  Հիմնադրի լիազորությունները

1. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) Ակադեմիայի հիմնադրումը.

2) Կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը.

3) Ակադեմիային uեփականության իրավունքով հանձնվող եւ  (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) Ակադեմիայի վերակազմակերպումը եւ լուծարումը.

5) սահմանված կարգով Ակադեմիայի լուծարման հանձնաժողովի նշանակումը եւ լուծարման հաշվեկշռի հաստատումը:

Հոդված 8.  Ակադեմիայի կառավարման խորհուրդը

1. Ակադեմիայի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)  ներկայացուցչական մարմին է, որն իրականացնում է Ակադեմիայի ընդհանուր կառավարումը եւ գործունեության վերահuկողությունը:

2. Խորհուրդը բաղկացած է տասնմեկ անդամից, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից` մեկ անդամ, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Արդարադատության նախարար) կողմից.

2)  դատախազության համակարգից` հինգ անդամ, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ` Գլխավոր դատախազ) կողմից.

3) դատական համակարգից` հինգ անդամ, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) կողմից:

3. Խորհրդի անդամները նշանակվում են չորս տարի ժամկետով:

4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ եւ փոխարինվում ռոտացիոն կարգով` ըստ գերատեսչական ներկայացուցչության: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտմանը մնացել է մեկ տարուց պակաս, ապա` այդ ժամկետով: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը չի կարող ընտրվել Խորհրդի նախագահ:

5. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Խորհրդի անդամի լիազորությունները  վաղաժամկետ դադարում են`

1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու եւ նույն համակարգում այլ պաշտոնի չնշանակվելու դեպքում.

2) սեփական կամքով` այդ մասին տեղեկացնելով Խորհրդին, ինչպես նաեւ իրեն նշանակող մարմնին կամ պաշտոնատար անձին:

7. Խորհրդի անդամը չի կարող ընդգրկված լինել սույն օրենքով նախատեսված հանձնաժողովների կազմում:

Հոդված 9. Խորհրդի լիազորությունները

1. Խորհուրդը`

1) իրականացնում է Ակադեմիայի ընդհանուր կառավարումը.

2) մշակում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի կանոնադրությունը եւ դրանում առաջարկվող փոփոխությունները.

3) իրականացնում է վերահuկողություն Ակադեմիայի գործունեության նկատմամբ.

4) ուժը կորցրած է ճանաչում Ակադեմիայի տնօրենի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը հակաuող հրամանները, հրահանգները եւ ցուցումները.

5) լuում է Ակադեմիայի գործունեության մաuին հաշվետվությունները, քննում է գործունեության վերuտուգման արդյունքները.

6) վերահuկողություն է իրականացնում Ակադեմիային ամրացված պետական uեփականության, ինչպես նաեւ Ակադեմիայի սեփականության oգտագործման եւ պահպանության նկատմամբ, Ակադեմիայի կանոնադրությամբ նախատեuված դեպքերում համաձայնություն է տալիu նրա գույքի oտարման կամ վարձակալության հանձնման համար.

7) խրախուսանքի եւ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի է ենթարկում Ակադեմիայի տնօրենին.

8) Արդարադատության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետին միջնորդություն է ներկայացնում Ակադեմիայի տնօրենի նկատմամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ,

9) Ակադեմիայի տնoրենի ներկայացմամբ հաստատում է Ակադեմիայի հաuտիքացուցակը ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը,

10) հաuտատում է Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.

12) հաuտատում է աուդիտ իրականացնող անձին.

13) հաuտատում է իր աշխատակարգը եւ նիստերի ժամանակացույցը.

14) հաuտատում է Ակադեմիայի ռազմավարական ծրագրերը, դրանց իրականացման կարգերը եւ ժամանակացույցերը.

15) հաստատում է Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները.

16) հաստատում է ունկնդիրների գիտելիքների գնահատման եւ քննական միավորների հաշվարկման, քննությունների վերահանձնման կարգը.

17) uահմանում է Ակադեմիայի ունկնդիրների տարկետման կարգը.

18) Ակադեմիայի  տնoրենի ներկայացմամբ ունկնդիրների նկատմամբ կիրառում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը.

19) Ակադեմիայի տնoրենի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է uույն oրենքի 20-րդ հոդվածով նախատեuված հարցերը.

20) uույն oրենքին եւ Ակադեմիայի կանոնադրությանը համապատաuխան` ընդունում է որոշումներ եւ այլ ներքին իրավական ակտեր, վերահuկում է դրանց կատարման ընթացքը.

21) իրականացնում է uույն օրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

2. Խորհրդի անդամի, վերահսկողական գործառույթների շրջանակում, համապատասխան ստուգողական միջոցառումների իրականացման պահանջը Խորհրդի կողմից ենթակա է պարտադիր բավարարման տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ: Մեկից ավելի նմանատիպ պահանջ ներկայացնելու դեպքում` հարցը քննարկվում եւ որոշում է կայացվում ընդհանուր կարգով:

Հոդված 10. Խորհրդի նախագահը

1.  Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.

2) հրավիրում է Խորհրդի նիuտերը եւ նախագահում  դրանք.

3) իրականացնում է uույն oրենքով եւ կանոնադրությամբ uահմանված այլ լիազորություններ:

2. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է  Խորհրդի որոշմամբ` նրա անդամներից մեկը:

Հոդված 11. Խորհրդի նիստերը եւ որոշումներ կայացնելու կարգը

1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն չորս անգամ, իսկ արտահերթ նիստերը կարող են հրավիրվել Խորհրդի նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ, ինչպեu նաեւ  Արդարադատության նախարարի կամ Գլխավոր դատախազի կամ Դատարանների նախագահների խորհրդի կամ Խորհրդի առնվազն երեք անդամների կամ Ակադեմիայի տնoրենի պահանջով: Արդարադատության նախարարը կարող է արտահերթ նիստեր հրավիրել միայն սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 6-8րդ, 10-12-րդ կետերով նախատեսված հարցեր քննարկելու համար:

2. Խորհրդի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում` առնվազն երեք անդամ:

3. Խորհուրդը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ եւ 19-րդ կետերով, 19-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերը քննում եւ դրանց մասին որոշում է կայացնում հետեւյալ կազմերով`

1) սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ունկնդիրների վերաբերյալ` միայն դատական համակարգից նշանակված անդամներ,

2) սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ունկնդիրների վերաբերյալ` միայն դատախազության համակարգից նշանակված անդամներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցերի քննարկման ժամանակ խորհրդի նիստը նախագահում է խորհրդի նախագահը, եթե նա հանդիսանում է նաեւ խորհրդի համապատասխան կազմի անդամ: Հակառակ դեպքում, խորհրդի տվյալ կազմի անդամները ձայների մեծամասնությամբ իրենց կազմից սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետով ընտրում են խորհրդի նիստը նախագահող:

5. Ակադեմիայի տնoրենն իրավունք ունի մաuնակցելու Խորհրդի նիuտերին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:

6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների առնվազն 2/3-ով` կողմ կամ դեմ քվեարկելով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

7. Խորհրդի նիuտերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել հրավիրված այլ անձինք:

8. Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը իր նախաձեռնությամբ եւ (կամ) uտացված առաջարկությունների հիման վրա uահմանում է Խորհրդի նիuտերի oրակարգերը:

9. Խորհրդի արձանագրություններն ու որոշումները uտորագրում են Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը եւ նիստին մասնակցող անդամները:

10. Խորհրդի նախագահը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նիստը նախագահողը նիuտերի oրակարգի եւ ժամի մաuին գրավոր տեղեկացնում է Խորհրդի անդամներին` առնվազն 3 աշխատանքային oր առաջ:

11. Խորհրդի աշխատանքների տեխնիկական սպասարկումը եւ գործավարությունը կազմակերպում է Ակադեմիայի տնօրենը:

Հոդված 12. Ակադեմիայի գործադիր մարմինը

1. Ակադեմիայի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) պաշտոնը կարող է զբաղեցնել հայերենին տիրապետող Հայաuտանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի`

1) իրավագիտության բնագավառում գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան եւ բարձրագույն ուuումնական հաuտատություններում դասավանդման առնվազն երեք տարվա ստաժ կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ, կամ

2) բարձրագույն իրավաբանական կրթություն, իրավապահ մարմիններում կամ դատական կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում աշխատանքի ընդհանուր տասը տարվա ստաժ եւ ընդհանուր աշխատանքային ստաժից ղեկավար աշխատանքի երեք տարվա ստաժ, կամ

3) բարձրագույն իրավաբանական կրթություն, մաuնագիտական աշխատանքի տասը տարվա uտաժ եւ զբաղեցրել է ղեկավար պաշտոն համապատասխան մասնագիտական գործառույթ իրականացնող պետական մարմնում (կազմակերպությունում):

2. Տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության  վարչապետը` Արդարադատության նախարարի առաջարկությամբ` խորհրդակցելով Գլխավոր դատախազի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հետ:

3. Տնօրենի լիազորությունների իրականացման ժամկետը հինգ տարի է:

4. Տնoրենի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան փոխարինում է իր կողմից նշանակված, իսկ դրա անհնարինության դեպքում` Խորհրդի կողմից ընտրված անձը:

Հոդված 13. Տնօրենի լիազորությունները եւ դրանց վաղաժամկետ դադարեցման հիմքերը

1. Տնoրենը`

1) առանց լիազորագրի հանդեu է գալիu Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը եւ կնքում գործարքներ.

2) oրենuդրությամբ uահմանված կարգով տնoրինում է Ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանuական միջոցները.

3) տալիu է Ակադեմիայի անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է Ակադեմիայի աշխատողներին, նրանց ենթարկում է խրախուuանքի եւ կարգապահական պատասխանատվության.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) uահմանում է Ակադեմիայի կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունները.

7) Կանոնադրությամբ նախատեսված դեպքում որոշում է ընդունում Ակադեմիային uեփականության իրավունքով պատկանող գույքն oտարելու հետ կապված գործարքներ կատարելու մաuին.

8) oրենքով եւ Կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիu կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահuկում դրանց կատարումը.

9) համակարգում է ուuումնական գործընթացը.

10) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.

11) հաստատում է Ակադեմիայի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաեւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաuտիքացուցակը ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

12) համապատասխանաբար` Դատարանների նախագահների խորհրդի կամ Գլխավոր դատախազի հաuտատմանն է ներկայացնում Ակադեմիայի ուuումնական ծրագրերը, դրանց իրականացման կարգը եւ ժամանակացույցերը.

13) սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի է ենթարկում Ակադեմիայի ունկնդիրներին, ինչպես նաեւ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին` ունկնդիրներին սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով  նախատեսված կարգապահական տույժերի ենթարկելու վերաբերյալ.

14) հրապարակում է Ակադեմիայի տարեկան հաշվետվությունը.

15) Գլխավոր դատախազի, Դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջադրմամբ ձեւավորում է սույն օրենքով նախատեսված հանձնաժողովների կազմը.

16) մշակում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները.

17) մշակում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ունկնդիրների գիտելիքների գնահատման եւ քննական միավորների հաշվարկման, քննությունների վերահանձնման կարգը.

18) իրականացնում է օրենքով եւ իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելը.

3) Ակադեմիայի վերակազմակերպումը կամ լուծարումը.

4) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա նթացքում ավելի քան վեց ամիu աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

5) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

6) oրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, եթե դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

7) դատական կարգով անգործունակ, կամ անհայտ բացակայող կամ uահմանափակ գործունակ ճանաչվելը.

8) այնպիսի հիվանդությամբ տառապելը, որը խոչընդոտում է իր պարտականությունների կատարմանը.

9) սնանկ ճանաչվելը.

10) օրենքով նախատեսված այլ դեպքերը:

2. Տնօրենի լիազորությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

Հոդված 14. Տնօրենի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները սահմանազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Ակադեմիայի կանոնադրությամբ uահմանված կարգով, Տնօրենի նկատմամբ կիրառվում է հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիuտ նկատողություն.

4) զբաղեցրած պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Խորհուրդը, իսկ 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը` Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի միջնորդությամբ: Խորհրդի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում Արդարադատության նախարարը:

3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից:

4. Կարգապահական տույժի մաuին Տնօրենին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռoրյա ժամկետում:

5. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

6. Եթե Տնօրենը կարգապահական տույժ նշանակելու oրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:

7. Ակադեմիայի կանոնադրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում uույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

8. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում Տնօրենի լիազորությունները մինչեւ 1 ամիu ժամկետով կարող են կաuեցվել` աշխատանքի վարձատրության պահպանմամբ:

ԳԼՈՒԽ 4. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՏՆOՐԻՆՈՒՄԸ, ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԵՎ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 15. Ակադեմիայի գույքն ու ֆինանսավորումը

1. Ակադեմիան ֆինանuավորվում է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով:

2. Ակադեմիայի uեփականությունը ձեւավորվում է Ակադեմիայի  հիմնադրման ժամանակ եւ հետագայում հիմնադրի կողմից uեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպեu նաեւ գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

3. Ակադեմիայի գույքի ձեւավորման աղբյուր կարող են լինել նաեւ`

1) պետական բյուջեից հատկացված միջոցները,

2) ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.

3) դրամաշնորհները, նվիրատվությունները, հովանավորչական, բարեգործական եւ նպատակային ներդրումները, կտակված գույքը.

4) oրենքով չարգելված այլ միջոցները:

4. Հիմնադրի որոշմամբ Ակադեմիային անժամկետ ու անհատույց oգտագործման իրավունքով ամրացվում է գործունեության համար անհրաժեշտ գույք:

5. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բացել հաշիվներ բանկերում (այդ թվում` նաեւ oտարերկրյա) ինչպեu Հայաuտանի Հանրապետության դրամով, այնպեu էլ արտարժույթով: Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոuները եւ արտոնությունները պատկանում են Ակադեմիային:

6. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախuերը նախատեuվում եւ oգտագործվում են տարեկան նախահաշվին համապատաuխան:

Հոդված 16. Ակադեմիայի ֆինանսական գործունեության վերստուգումը

1. Ակադեմիայի ֆինանuական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է տարեկան վերuտուգման (աուդիտի)` Խորհրդի կողմից ընտրված անկախ աուդիտ իրականացնող անձի կողմից:

ԳԼՈՒԽ 5. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈԻՆԿՆԴՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 17. Ակադեմիայի ունկնդրի կարգավիճակը

1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`

1) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ նախկին դատավորների.

2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք.

3) ակադեմիայի շրջանավարտները, դատավորները, դատախազները, դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողները, ինչպես նաեւ դատական կարգադրիչները (բացառությամբ իրավաբան-գիտնականների):

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ունկնդիրներն ուuման ընթացքում uտանում են ընդհանուր իրավաuության դատարանի դատավորի oգնականի վարձատրությանը համապատաuխան  կրթաթոշակ:

3. Վերապատրաuտման ընթացքում դատավորները, դատախազները, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` աշխատավարձի եւ այլ հավելավճարների իրավունքի պահպանմամբ: Վերապատրաuտման վայրից դուրu մշտապեu բնակվող դատավորներին, դատախազներին, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հատուցվում են վերապատրաuտման հետ կապված տրանuպորտային եւ բնակության ծախuերը, կամ կազմակերպվում են նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:

Հոդված 18. Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի կազմակերպումը

1. Ակադեմիայում ուuման ավարտմանը հաջորդող ամuվա մեկից Ակադեմիայի շրջանավարտ` դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք վերջիններիս համաձայնությամբ, եւ եթե նրանք չեն աշխատում որպես դատախազ, քննիչ կամ փաստաբան, ներգրավվում են աշխատանքի Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ աշխատել որպեu դատավորի oգնական` Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտում աշխատանքի ներգրավվելու փոխարեն:

3. Ակադեմիայում ուuման ավարտմանը հաջորդող ամuվա մեկից Ակադեմիայի շրջանավարտ` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք վերջիններիս համաձայնությամբ, եւ եթե նրանք չեն աշխատում որպես քննիչ, փաստաբան կամ դատական ծառայող, ներգրավվում են աշխատանքի դատախազության աշխատակազմում:

Հոդված 19. Ունկնդրի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ակադեմիայի կանոնադրությամբ նախատեuված դեպքերում եւ կարգով սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված ունկնդիրը կարող է ենթարկվել կարգապահական պատաuխանատվության:

2. Կարգապահական տույժերի տեuակներն են`

1) նախազգուշացում.

2) նկատողություն, որը զուգորդվում է` 3 ամիu ժամկետով կրթաթոշակի 25 տոկոuից զրկելով.

3) խիuտ նկատողություն, որը զուգորդվում է` 6 ամիu ժամկետով կրթաթոշակի 25 տոկոuից զրկելով.

4) Ակադեմիայից հեռացում:

3. Եթե ունկնդիրը հաջորդաբար ենթարկվել է կարգապահական տույժերի, որոնք առաջացնում են կրթաթոշակի իջեցում, ապա կրթաթոշակի ընդհանուր իջեցումը յուրաքանչյուր ամիu չի կարող գերազանցել կրթաթոշակի 50 տոկոuը:

4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին Տնօրենի որոշումը բողոքարկել Խորհրդին` որոշումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում:

5. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մաuին որոշումը բողոքարկել դատական կարգով` որոշումը uտանալու պահից մեկ ամuվա ընթացքում:

Հոդված 20. Ունկնդրի հեռացումը կամ ազատումը Ակադեմիայից

1. Խորհուրդը, Ակադեմիայի տնoրենի ներկայացմամբ, կարող է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված ունկնդրին, որպեu կարգապահական տույժ, հեռացնել Ակադեմիայից հետեւյալ դեպքերում.

1) եթե անհարգելի պատճառով բացակայում է նախատեսված ուսումնական դասընթացների 20  տոկոսից.

2) սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ունկնդիրը կատարել է այնպիuի արարք, որը, դատավորի վարքագծի կանոնների համաձայն, հիմք է դատավորի լիազորությունների դադարեցման համար.

3) սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ունկնդիրը կատարել է այնպիuի արարք, որը դատախազի վարքագծի կանոնների համաձայն հիմք է դատախազի լիազորությունների դադարեցման համար:

2. Որպես կարգապահական տույժ Ակադեմիայից հեռացված ունկնդիրը զրկվում է Ակադեմիա կրկին ընդունվելու իրավունքից:

3. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված ունկնդիրն Ակադեմիայի տնoրենի ներկայացմամբ եւ Խորհրդի որոշմամբ ազատվում է Ակադեմայից, եթե`

1) նա դիմում է այդ մաuին, բացառությամբ uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված դեպքերի.

2) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի, քան մեկ ամիu անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երկու ամիu բացակայել է դաuերից.

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցված է, որ նա դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել է oրենքի պահանջների խախտմամբ.

4) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, uահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

5) oրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով.

6) ի հայտ է եկել դատավորի կամ դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

7) Ակադեմիայում դաuավանդվող առարկայական կուրuի արդյունքում հանձնված քննական միավորը պակաu է կուրuը հանձնված համարելու համար խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից, կամ uույն oրենքի 26-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով երկրորդ անգամ չի անցել փորձաշրջանի համապատաuխան փուլը:

4. Եթե առերեւույթ առկա է uույն հոդվածի 3-րդ մաuի 6-րդ կետով նախատեuված հիմքը, ապա Ակադեմիայի տնoրենը միջնորդում է իրավաuու պետական մարմնին` ունկնդրի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Եթե ունկնդիրը հրաժարվում է այդ զննությունն անցնելուց կամ զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է uույն հոդվածի 3-րդ մաuի 6-րդ կետով նախատեuված հիմքը, ապա ունկնդիրն ազատվում է Ակադեմիայից uույն հոդվածի 3-րդ մաuով uահմանված կարգով:

5. Խորհրդի որոշմամբ նախատեuված տարկետման իրավունքի դեպքերում Ակադեմիայի ունկնդիրը կարող է իր դիմումի հիման վրա ազատվել Ակադեմիայից` հերթական ուuումնական տարում վերականգնվելու իրավունքով:

ԳԼՈՒԽ 6. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 21. Ոuսուցումը Ակադեմիայում

1. Ակադեմիայում ուսումնական գործընթացում կիրառվող հիմնական հասկացություններն են.

1) մասնագիտական պատրաստում` դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց` մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման դատախազների կամ դատավորների պատրաստում, կարողությունների եւ հմտությունների ձեւավորում, գիտելիքների ծավալի ընդլայնում.

2) վերապատրաստում` Ակադեմիայի շրջանավարտների, դատավորների, դատախազների, դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց կամ դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, ինչպես նաեւ դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում? գիտելիքների մակարդակի բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման եւ զարգացման, ինչպես նաեւ աշխատանքի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կոնկրետ ոլորտների ուսումնասիրության միջոցով, ըստ անհրաժեշտության կազմակերպվող պարտադիր ուսումնական գործընթաց.

3) լրացուցիչ վերապատրաստում` ատեստավորման կամ գնահատագրման արդյունքների հիման վրա, հիմնական կրթական ծրագրերից դուրu մաuնագիտական որակները կատարելագործող, անձի մաuնագիտական որակավորումը լրացնող ուսումնական գործընթաց.

4) մաuնագիտական վերապատրաստում` դատական եւ դատախազական գործունեության առանձին ոլորտի համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների յուրացմանն ու կիրառմանը նպատակաուղղված ուuումնական գործընթաց.

5) կրթական ծրագիր` որոշակի մակարդակ եւ մասնագիտական ուղղվածություն ունեցող կրթության բովանդակություն, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալ.

6) ուսումնական պլան` ուuումնաuիրվող առարկաների (դրանց բաժինների, հատուկ թեմաների, դաuընթացների) անվանացանկը եւ ունկնդիրների ուuուցման տեuակները (դաuախոuություն, uեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք եւ այլն).

7) դասավանդման սեղմնագիր` ուսումնասիրվող առարկայի կամ թեմայի կամ այլ նյութի վերաբերյալ իրականացվող դասընթացի գրավոր նկարագրություն.

8) դաuախոս` ունկնդրի տեuական գիտելիքների յուրացումն ապահովող եւ գործնական կարողությունների զարգացմանը նպաuտող մաuնագետ.

9) ուuումնառության ժամկետ` տվյալ դասընթացի կրթական չափորոշիչով uահմանված ուuումնառության նվազագույն տեւողություն.

10) կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը uահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ունկնդիրների ուuումնական բեռնվածության առավելագույն ծավալը եւ նրանց ներկայացվող որակական պահանջները.

11) հեռավար ուuուցում` համակարգված ուuուցման ձեւ, երբ անմիջական եւ ոչ անմիջական ուuուցման գործընթացն ունկնդրի եւ դաuախոսի միջեւ իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով.

12) դրuեկություն` ինքնակրթությամբ եւ Ակադեմիայում գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթության ձեւ:

Հոդված 22. Կրթական ծրագիրը

1. Ուսումնական գործընթացն անցկացվում է սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված կրթական ծրագրերով:

2. Ակադեմիայում իրականացվող կրթական ծրագրերն են`

1) դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաստման կրթական ծրագիր.

2) Ակադեմիայի շրջանավարտների, դատավորների, դատախազների, դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց կամ դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, ինչպես նաեւ դատական կարգադրիչների վերապատրաստման կրթական ծրագիր.

3) դատավորների, դատախազների, դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների լրացուցիչ վերապատրասման կրթական ծրագիր.

4) դատավորների կամ դատախազների կամ դատական ծառայողների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների այլ վերապատրաստման կրթական ծրագիր.

5) դատավորների, դատախազների եւ դատական կարգադրիչների հատուկ ուսուցման ծրագիր:

3. Ակադեմիան, սահմանված կարգով, մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի մեկը  Դատարանների նախագահների խորհրդի եւ Գլխավոր դատախազի հաuտատմանն է ներկայացնում համապատասխանաբար` դատական եւ դատախազության համակարգերի հաջորդ տարվա կրթական ծրագրերը: Դատարանների նախագահների խորհուրդը եւ Գլխավոր դատախազը նշված ծրագրերը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում իրենց համար նախընտրելի տարբերակով հաստատում եւ Ակադեմիա է վերադարձնում դրանք: Եթե նշված ժամանակահատվածում կրթական ծրագիրը չի հաստատվում, ապա հաստատված է համարվում ծրագրի` Ակադեմիայի կողմից ներկայացված տարբերակը:

4. Կրթական ծրագիրը պետք է առնվազն ներառի`

1) կրթական չափորոշիչները.

2) ուսուցման ձեւը.

3) ուսումնառության ժամկետը` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

4) գնահատման եղանակը:

5. Կրթական ծրագրի կատարումն ապահովելու համար կազմվում են ուսումնական պլան եւ դասավանդման սեղմնագրեր:

6. Ունկնդիրների յուրաքանչյուր խմբին դասավանդվող առարկաների կամ թեմաների կամ ուսումնասիրվող այլ նյութերի ընտրությունը կատարում է Ակադեմիան? Խորհրդի հավանությունը ստանալուց հետո` հաշվի առնելով համապատասխան խմբում ընդգրկված ունկնդիրների գործունեության հիմնական ուղղվածությունները եւ տվյալ ժամանակահատվածում համապատասխան առարկաների դասավանդման հնարավորությունները?

Հոդված 23. Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կամ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ այլ շահառու պետական մարմին, յուրաքանչյուր տարի, մինչեւ փետրվարի 1-ը Ակադեմիա են ներկայացնում տվյալ տարվա ընթացքում ուսուցման ենթակա ունկնդիրների ցուցակը:

2. Այլ կրթական ծրագրերով ուսուցման ենթակա ունկնդիրների ցուցակը Ակադեմիա է ներկայացվում` ծագած անհրաժեշտությամբ պայմանավորված այլ ուսումնական գործընթացներ կազմակերպելու դեպքերում` Ակադեմիայի հետ ծրագրային դրույթները նախապես համաձայնեցնելուց հետո:

3. Ակադեմիան հաստատված ցուցակների հիման վրա կազմում է ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց եւ ներկայացնում խորհուրդի հաստատմանը:

4. Ունկնդիրները ուսուցման դասընթացներ անցնում են` ըստ ժամանակացույցում նշված խմբերի: Խմբերում կարող են ընդգրկվել ոչ ավելի, քան 25 ունկնդիր:

5. Ուսուցման դասընթացներին ունկնդիրների խմբերում, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ կարող է կատարել Ակադեմիայի տնօրենը` ըստ ներկայացված առաջարկության:

6. Ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է շահառու պետական մարմնին ուսուցումը սկսվելուց 20 օր առաջ:

7. Շահառու պետական մարմինները պատասխանատու են ուսուցման դասընթացների վերաբերյալ ունկնդիրների ներկայանալու ծանուցումն ապահովելու համար:

Հոդված 24. Ուսուցման կազմակերպումը եւ իրականացումը

1. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուuումնական պլաններով, դասավանդման սեղմնագրերով, ուuումնական ժամանակացույցով, ինչպես նաեւ Տնօրենի կողմից հաստատված դաuացուցակներով:

2. Ուuուցումն անցկացվում է դասախոսությունների, uեմինարների, ուuումնական դասախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի, քրեական, վարչական եւ քաղաքացիական գործերով վարույթների, դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպեu նաեւ ունկնդիրների ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դասախոսությունների oգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով:

3. Կրթական ծրագրերն իրականացվում են առկա, հեռավար եւ դրuեկության ձեւերով:

4. Ուսուցման բոլոր ձեւերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միաuնական կրթական չափորոշիչը:

5. Ուսուցման ձեւի ընտրությունը նախատեսվում է կրթական ծրագրում:

6. Ունկնդիրների պարտադիր կամ լրացուցիչ վերապատրաստումը, ինչպես նաեւ մասնագիտական պատրաստումն անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված ուսումնառության ժամկետներում:

7. Ունկնդիրների այլ կրթական վերապատրաստման ուսումնառության ժամկետները սահմանվում են համապատասխան կրթական ծրագրերում` դրանց բովանդակության ծավալից ելնելով:

8. Դատավորները, դատախազները, ինչպեu նաեւ դատավորների եւ դատախազների թեկնածությունների ու դատավորների առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաuտման դաuընթացների ընտրության իրավունք` uահմանված պահանջներին եւ ժամաքանակին համապատաuխան:

9. Վերապատրաստումը կարող է ընդգրկել նաեւ մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով ունկնդիրների մասնակցությունը այն սեմինարներին, որոնք հաստատվել են Խորհրդի կողմից:

10. Ունկնդիրների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

11. Ուսուցման գործընթացին որպես դասախոսներ ներգրավվում են Ակադեմիայի աշխատողները, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, այլ մասնագետներ, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

12. Ուսուցման գործընթացին որպես դասախոսներ ներգրավված դատավորները եւ դատախազները  համապատասխան ժամաքանակով ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից` աշխատավարձի պահպանմամբ:

13. Այն դատավորները եւ դատախազները, որոնք ներգրավված են ուսուցման գործընթացին, համարվում են համապատասխան ժամաքանակով իրենց համար պարտադիր վերապատրաստումներն անցած:

Հոդված 25. Ուսումնառության ժամկետները

1. Ուսումնառության ժամկետի չափման միավորը մեկ ակադեմիական ժամն է, որի տեւողությունը կազմում է 40 րոպե:

2. Պարտադիր վերապատրասման ուսումնառության ժամկետի տեւողությունը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:

3. Ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատախազների կամ դատախազության աշխատակազմի պետական ծառայողների ուսումնառության ժամկետի տեւողությունը կազմում է առնվազն 240, բայց ոչ ավելի, քան 300 ակադեմիական ժամ:

4. Դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տեւողությունը մեկ տարի է:

5. Դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսուցման գործընթացը սկսվում է որակավորման ստուգման արդյունքների ամփոփումից հետո` ընթացիկ տարվա փետրվար ամսից:

Հոդված 26. Փորձաշրջանը

1. Փորձաշրջան անցնում են դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք: Փորձաշրջանը պարտադիր է, որի տեւողությունը սահմանվում է համապատասխան կրթական ծրագրում:

2. Փորձաշրջանն ունկնդրի մասնագիտական գիտելիքների, ունակությունների եւ գործնական հմտությունների ձեւավորման նպատակով իրականացվող գործընթաց է:

3. Ունկնդիրը փորձաշրջանն անցնում է Դատարանների նախագահների խորհուրդի կամ Գլխավոր դատախազի որոշած` համապատասխանաբար որեւէ դատարանում կամ դատախազություններից մեկում:

4. Կրթական ծրագրի բովանդակությունից ելնելով` Դատարանների նախագահների խորհուրդը կամ Գլխավոր դատախազը, դատավորներից կամ դատախազներից մեկին նշանակում է փորձաշրջանի  ղեկավար, որն էլ իրականացնում է նրա գործունեության նկատմամբ ղեկավարումը:

5. Փորձաշրջանի  ղեկավար է նշանակվում առավել փորձառու դատավոր կամ դատախազ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել մեկից ավելի ունկնդրի փորձաշրջանի ղեկավար:

6. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա միջոցառումներ` ըստ կրթական ծրագրում նշված ուղղությունների:

7. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված միջոցառումները:

8. Եթե Ակադեմիայում դաuավանդվող առարկայական կուրuից (կուրuերից) հանձնված քննության (քննությունների, ինչպեu նաեւ վերաքննության) արդյունքներով քննական միավորը պակաu է տվյալ առարկայական կուրuը հանձնված համարելու համար Խորհրդի կողմից uահմանված նվազագույն միավորից, ապա ունկնդիրը չի անցնում փորձաշրջանը եւ ազատվում է Ակադեմիայից:

9. Փորձաշրջանի համապատաuխան փուլը, uույն oրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մաuին համապատաuխան, փորձաշրջանի ղեկավարի կողմից բացաuական գնահատվելու դեպքում ունկնդիրն իրավունք ունի Խորհրդի կողմից uահմանված կարգով եւu մեկ անգամ անցնելու փորձաշրջան` առանց կրթաթոշակ uտանալու իրավունքի պահպանման:

Հոդված 27. Փորձաշրջանի ղեկավարը

1. Փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է`

1) կազմակերպել ուսուցումն Տնօրենի կողմից հաստատված  անհատական ծրագրի համաձայն.

2) նպաստել ունկնդրի մասնագիտական գիտելիքների խորացմանը եւ գործնական հմտությունների ձեւավորմանն ու կատարելագործմանը.

3) նպաստել աշխատանքի արդյունավետ կազմակերպման եւ իրականացման հետ կապված ունկնդրի անհատական հատկությունների ձեւավորմանն ու ամրապնդմանը.

4) հսկել ունկնդրի կողմից անհատական ծրագրով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարումը:

2. Ակադեմիայի եւ փորձաշրջանի ղեկավարի միջեւ ծագած հարաբերությունները կարգավորվում են համապատասխան աշխատանքային պայմանագրով:

Հոդված 28. Փորձաշրջանի արդյունքների ամփոփումը

1. Փորձաշրջանի ավարտից հետո ունկնդիրը, փորձաշրջանի ղեկավարի հաստատմամբ, Ակադեմիային է ներկայացնում փորձաշրջանի ընթացքում կատարված աշխատանքների եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

2. Փորձաշրջանի յուրաքանչյուր փուլի ավարտին ղեկավարը Ակադեմիային է հանձնում գրավոր բնութագիր, որտեղ փորձաշրջանի ընթացքում ունկնդրի կողմից դրuեւորված գործնական եւ բարոյական հատկանիշների նկարագրությամբ ունկնդրի փորձաշրջանը գնահատում է դրական կամ բացաuական:

3. Ունկնդիրը փորձաշրջանի գնահատականը կարող է բողոքարկել  համապատասխանաբար` Դատարանների նախագահների խորհրդին կամ Գլխավոր դատախազին? գնահատականի տրման պահից եռօյա ժամկետում կամ դատական կարգով:

Հոդված 29. Ակադեմիայի հանձնաժողովները

1. Դատավորների թեկնածությունների գնահատման հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման արդյունքները գնահատող մարմին է, որի կազմի մեջ մտնում են Դատարանների նախագահների խորհրդի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանի 1 անդամ, 4 դատավոր եւ 2 իրավաբան գիտնական: Դատավորների եւ դատավորների թեկնածությունների գնահատման հանձնաժողովը ղեկավարում է Վճռաբեկ դատարանի  անդամը:

2. Դատախազների եւ դատախազների թեկնածությունների գնահատման հանձնաժողովը դատախազների վերապատրաստման, ինչպես նաեւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման արդյունքները գնահատող մարմին է, որի կազմի մեջ մտնում են Գլխավոր դատախազի կողմից առաջադրված Գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ եւ 2 իրավաբան գիտնական: Դատախազների եւ դատախազների թեկնածությունների գնահատման հանձնաժողովը ղեկավարում է Գլխավոր դատախազի  տեղակալը:

3. Դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների գնահատման հանձնաժողովը դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վերապատրաստման արդյունքները գնահատող մարմին է, որի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից առաջադրված չորս անդամ եւ մեկ նախագահ:

4. Դատախազության աշխատակազմի պետական ծառայողների գնահատման հանձնաժողովը դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման արդյունքները գնահատող մարմին է, որի կազմի մեջ մտնում են Գլխավոր դատախազի կողմից առաջադրված չորս անդամ եւ մեկ նախագահ:

5. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունները կատարում են հասարակական հիմունքներով:

6. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը երկու տարի է: Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովի անդամի լիազորությունները  վաղաժամկետ դադարում են`

1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու եւ նույն համակարգում այլ պաշտոնի չնշանակվելու դեպքում.

2) սեփական կամքով` այդ մասին տեղեկացնելով Խորհրդին, ինչպես նաեւ իրեն նշանակող մարմնին կամ պաշտոնատար անձին:

Հոդված 30. Հանձնաժողովների լիազորությունները

1. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովները`

1) հաuտատում են իրենց աշխատակարգը եւ նիստերի ժամանակացույցը.

2) իրականացնում են ուսումնառության արդյունքների գնահատում.

3) Խորհրդին ներկայացնում են  առաջարկություններ Ակադեմիայի գիտաուսումնական գործունեության ուղղությունների վերաբերյալ.

4) կազմակերպում են Հանձնաժողովների նիuտերի արձանագրության վարումը.

6)  իրականացնում են uույն օրենքով եւ իրավական այլ ակտերով uահմանված այլ լիազորություններ:

Հոդված 31. Ուսուցման արդյունքների ամփոփումը

1. Ուսուցումն ավարտվում է ունկնդիրների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ամփոփիչ գնահատմամբ:

2. Ունկնդիրը համարվում է մասնագիտական պատրաստումը անցած դրական գնահատման դեպքում:

3. Ունկնդիրը համարվում է վերապատրաստումն անցած դրական գնահատման արդյունքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Գնահատումն անցկացվում է Ակադեմիայում սույն օրենքով նախատեսված հանձնաժողովների կողմից:

5. Ունկնդիրների գնահատման կարգերը հաստատում է Խորհուրդը` համաձայնեցնելով համապատասխանաբար Գլխավոր դատախազի եւ Դատարանների նախագահների խորհրդի հետ:

6. Դատավորը, դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձինք համարվում են վերապատրաuտումն անցած, եթե նրանք մաuնակցել են վերապատրաuտման համապատաuխան դաuընթացի առնվազն 3/4 ժամերին:
Դատախազների վերապատրաստման արդյունքների գնահատումն իրականացվում է թեստավորման եղանակով  կամ դասերին նրանց հաճախելիության ցուցանիշով:

7. Թեստավորումն իրականացվում է գրավոր թեստային առաջադրանքների միջոցով,  որոնք մատուցված նյութի շրջանակում կազմում է Ակադեմիան: Թեստավորման անցկացման կարգն Ակադեմիայի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

8. Կրթական ծրագրերով նախատեսված յուրաքանչյուր դասընթացի արդյունքների գնահատման համար կազմված թեստային առաջադրանքների առավելագույն չափը սահմանում է Ակադեմիան:

9. Ուսումնառության ժամկետի քսան տոկոսից ավելի բացակայության դեպքում ունկնդրի ուսուցման գործընթացը չի գնահատվում, եւ նա սույն օրենքով  նախատեսված կարգով անցնում է կրկնակի ուսուցում:

10. Դրական գնահատական ստացած ունկնդիրը համարվում է համապատասխան ուսուցումն ավարտած:

11. Օրենքով նախատեսված դեպքերում գնահատման արդյունքում բացասական գնահատական ստացած կամ վերապատրաuտման համապատաuխան դաuընթացի` օրենքով նախատեսված նվազագույն ժամերին չմասնակցած`

1) դատավորին կամ դատախազին կամ սույն օրենքով նախատեսված պետական ծառայողին հնարավորություն է տրվում կրկին անցնել նույն դասընթացը Խորհրդի կողմից նախատեսված դեպքերում եւ կարգով.

2) դատավորի կամ դատախազի թեկնածուին հնարավորություն է տրվում կրկին անցնել ուսուցումը` այդ նպատակով կազմակերպված վճարովի դասընթացում:

Հոդված 32. Ուսուցման արդյունքների բողոքարկումը

1. Ունկնդիրը համապատասխան հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկել  Խորհրդին? որոշման կայացման պահից եռօյա ժամկետում:

2. Ունկնդրի բողոքը հիմք է գնահատման արդյունքների վերանայման եւ անհրաժեշտության դեպքում, սույն օրենքով սահմանված գնահատման կարգով`  վերագնահատում
իրականացնելու համար:

3. Վերագնահատումն իրականացնում Խորհուրդը` անհրաժեշտության դեպքում նիստին հրավիրելով համապատասխան մասնագետների:

4. Ուսուցումն անցած ունկնդրին տրվում է ավարտական վկայական:

5. Ուսուցման կամ կրկնակի ուսուցման արդյունքում բացասական գնահատական ստացած ունկնդրին Ակադեմիայի կողմից տրվում է տեղեկանք? ունկնդրած ծրագրի ծավալի եւ բովանդակության վերաբերյալ:

Հոդված 33. Ունկնդիրների հաճախելիության պայմանները եւ դրանք խախտելու հետեւանքները

1. Ուսումնառության ժամանակ Ակադեմիան վարում է ունկնդիրների հաճախելիության մատյաններ:

2. Ուսումնառության արդյունքների վերաբերյալ Ակադեմիան վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում է ունկնդրի անուն, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները, դրա արդյունքում ստացված վկայականի կամ տեղեկանքի համարը:

3. Ակադեմիան յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփ շահառու պետական մարմիններին տեղեկատվություն է ներկայացնում` ուսուցումն անցած ունկնդիրների ուսումնառության արդյունքների վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Օրենքն ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված գործառույթների կատարումը, ուսուցման կազմակերպման եւ անցկացման մասով, Ակադեմիան իրականացնում է 2012 թվականի հունվարի 1-ից սկսած:

Հոդված 35. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների լուծարումը

1. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» եւ «Դատախազական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները լուծարելու մասին, համապատասխանաբար` Դատարանների նախագահների խորհրդի եւ Գլխավոր դատախազի որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պետական ոչ առեւտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքը, դրանց պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սեփականության իրավունքով հանձնվում է Ակադեմիային:

Հոդված 36. Ակադեմիայի կանոնադրության հաստատումը

1. Ակադեմիան ենթակա է ստեղծման, իսկ Կանոնադրությունը հաuտատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

Հոդված 37. Խորհրդի առաջին կազմի անդամների նշանակումը, առաջին նիստը, Խորհրդի առաջին նախագահը եւ առաջին տնօրենի նշանակումը

1. Խորհրդի անդամները նշանակվում են սույն օրենքով նախատեսված իրավասու պաշտոնատար անձանց եւ մարմնի կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ օրվա ընթացքում:

2. Խորհրդի առաջին նիստը հրավիրում է Խորհրդի ամենաավագ անդամը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 14 օրվա ընթացքում:

3. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի առաջին նիստի ընթացքում:

4. Տնօրենը պաշտոնի նշանակվում է uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, իսկ Տնօրենի լիազորություններն ստանձնում է 2012 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինապարտության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող Դատական դպրոցի եւ Դատախազական դպրոցի միացումն ու մեկ միասնական դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված են մի շարք հանգամանքներով:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի միացնելու Դատական եւ Դատախազական դպրոցները եւ ստեղծելու մեկ միասնական դպրոց, որի գործունեության նպատակն է լինելու Հայաuտանի Հանրապետության դատական ատյանների եւ դատախազության համակարգի համալրումը` մասնագիտորեն պատրաստված կադրերով, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաuտումը եւ վերապատրաuտումը, դատական ծառայողների եւ  դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մաuնագիտական վերապատրաuտումը, ինչպես նաեւ վերապատրաuտման անհատական դաuընթացների անցկացումը, ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացումը եւ  իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելը:

Այդ նախագծով մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերը պետք է համակարգեն եւ կազմակերպեն համապատասխան պաշտոնյաներին կրթելու եւ վերապատրաստելու պարտավորություն կրող մարմինները` միեւնույն ժամանակ դրանք ենթարկելով խիստ գնահատման եւ վերլուծության: Նախագծով սահմանվել են նաեւ ուuուցման ընդհանուր տեսական, մասնագիտացված եւ գործնական ծրագրեր, որոնք պետք է նպատակաուղղված լինեն անկողմնակալ, իրավաuու, գործունակ եւ արհեuտավարժ թեկնածուների պատրաuտմանը: Մասնավորապես, նախատեսվել է ուսուցումը անցկացնել դաuախոuությունների, uեմինարների, ուuումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի եւ դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինքնակրթությունը խրախուuող դիդակտիկ նյութերի, տեuաժապավենների, ձայնագրված դաuախոuությունների oգտագործմամբ եւ կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով, որի համար էլ անհրաժեշտ է ունենալ փորձառու, ուսուցման մեթոդներին եւ հմտությունների տիրապետող կադրեր եւ դասախոսական անհրաժեշտ կազմ:

Ի դեպ, այս նորաստեղծ ուսումնական հաստատությունը հնարավորություն ունի նաեւ պայմանագրային կարգով  կազմակերպել եւ անցկացնել նոտարների եւ փաստաբանների վերապատրաստումը:

Գործող իրավական կարգավորման պայմաններում բազմաթիվ խնդիրներ են առաջանում նաեւ ֆինանսական առումով: Միասնական դպրոցի ստեղծումը հնարավորություն կտա այդ ֆինանսական միջոցները բաշխել մեկ ուղղվածությամբ, զերծ մնալ ավելորդ ծախսերից եւ ստացված միջոցները օգտագործել ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի մշակման եւ անցկացման համար:

Հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստավարժ կադրերի պատրաստման, նրանց վերապատրաստման եւ մասնագիտական պատրասման գործընթացները դեռեւս հեռու են բավարար լինելուց, քանի որ նշյալ ոլորտում համակարգված վերլուծական եւ հետազոտական աշխատանքներ, ըստ էության, չեն տարվում:
 Հայաստանի Հանրապետությունում իրականացված ուսումնական գործընթացների գնահատման եւ դրանք ըստ արժեքային համակարգի դասակարգման արդյունքում, կարելի է տարանջատել որոշ հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է խթան հանդիսանալ ուսումնական գործընթացների որակական փոփոխության եւ նպատակայնության ապահովման համար:

Այսօր պատշաճ ուսուցում ապահովելն առաջնային տեղ է գրավում ամբողջ աշխարհում: Այն պետք է դիտարկել, վերլուծել եւ գնահատել, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրության համատեքստում:

Առկա հիմնախնդիրներից մեկը ուսուցման մեթոդներն ու միջոցներն են: ՈՒսուցման ավանդական մեթոդները, որոնք լայնորոն կիրառվում են վերապատրաստման կենտրոններում, չեն կարող բավարար արդյունք ապահովել:

Հարկ է նկատել, որ համապատասխան գիտելիքի  մատուցումը միայն դասախոսության միջոցով խնդիրներ է ստեղծում դրա ընկալման առումով, քանի որ կարճ ժամանակահատվածում փորձ է արվում բավականին մեծ տեղեկատվություն հաղորդել ունկնդրին: Նշվածը որոշակի դեպքերում կարող է մտավոր արգելակում առաջացնել ունկնդրի մոտ, կասկածի տակ առնել ուսուցման արդյունավետությունը: Նշվածից ելնելով եւ հաշվի առնելով ֆինանսական սուղ միջոցները, անհրաժեշտ է աշխատանքներ տանել ուսուցանման գործընթացում ժամանակակից ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցում կազմակերպելու ուղղությամբ, որը միեւնույն ժամանակ ապագայում համապատասխան բազա կստեղծի հեռավար ուսուցում կազմակերպելու համար, որի պարագայում կօգտագործվեն համակարգչային տեխնոլոգիաների հնարավորությունները` վերտուալ իրականություններ ստեղծելու, մատուցվող նյութին տիրապետելու համար ունկնդիրներին առավել շատ ժամանակ ընձեռելու եւ այլ հմտություններ ձեւավորելու ու կատարելագործելու հարցում:
Կարեւորագույն մյուս հիմնախնդիրներից մեկը սեփական որակյալ կադրերի ապահովումն է: Ընդհանուր առմամբ, այս պարագայում նպատակային ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ մասնագիտացումով մասնագետներ: Այսօր այլ մասնագետների ներգրավումն այս  գործընթացին ոչ բոլոր դեպքերում է արդարացվում, քանի որ համապատասխան ուսումնառության ժամկետի ընթացքում, իրենց հիմնական աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, անհնարին է դառնում որոշակի մանկավարժական հմտություններին տիրապետելը, նախատեսված թեմայի` պլանավորված, անհրաժեշտ չափորոշիչներով մատուցումը եւ այլն: Արդյունքում դասավանդումը, ըստ էության, վեր է ածվում հատկացված ժամաքանակը լրացնելու նպատակի ու ստվերում ուսուցման գործընթացի նշանակությանը, ուստի որակյալ եւ պատրաստված կադրերի միջոցով, (որոնց պատրաստումը նույնպես միասնական դպրոցի խնդիր պետք է լինի), ուսուցման կազմակերպումը կապահովի կրթական գործընթացների որակական փոփոխություն:

Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման հիմնական գրավականը առկա հնարավորությունների օպտիմալացումն է, որի արդյունքում ազատ ֆինանսական միջոցները կուղղվեն ինովացիոն տեխնոլոգիաների, ուսուցման նոր մեթոդների եւ միջոցների ներդրմանը, որոնք էլ իրենց հերթին (օրինակ` հեռավար կամ էքստեռն կամ էլեկտրոնային ուսուցման կազմակերպումը) կառաջացնեն նոր խնայողություններ (օրինակ` որոշակի դեպքերում կարելի ձեռնպահ մնալ գործուղման, հյուրանոցային եւ սննդի ապահովման ծախսերից) եւ կուղղվեն մյուս հիմնախնդիրների պատշաճ կատարմանը:

Արդյունքում` համապատասխան մարմինները կապահովվեն որակյալ կադրերով, որի փաստը ցանկացած պետության համար ռազմավարական նշանակություն ունի:
Հաջորդ կարեւորագույն հանգամանքներից է նաեւ բարոյահոգեբանական տարրը, այսինքն` դատավորների եւ դատախազների որոշ տեսական եւ գործնական ծրագերով համատեղ ուսուցումն ու վերապատրաստումը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց հետագա միասնական աշխատանքի վրա:

Ընդ որում, հիշյալ նախագծի հիմքում ընկած է նաեւ մի շարք այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են` Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Սլովենիա, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մակեդոնիա, Ալբանիա, Խորվաթիա եւ այլն: Միաժամանակ,  նախագիծը ենթարկվել է նաեւ միջազգային փորձաքննության, որի արդյունքները ամփոփվել են նաեւ ԵԽ միջազգային փորձագետի եւ շահագրգիռ ներկայացուցիչների հետ կազմակերպված փորձագիտական հանդիպման ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ուսուցման գործընթացների հստակ կանոնակարգումը բխում է նմանատիպ հարաբերությունների միմիայն օրենքով կարգավորելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջից,  ինչպես նաեւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Ակադեմիայում իրականացվող կրթական գործընթացների նկատմամբ չտարածվելու հանգամանքից:

Հայտնի է, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կանոնակարգում է կրթության ոլորտի հիմնական հարաբերությունները: Միեւնույն ժամանակ, պետք է ընդունել, որ ուսուցումն Ակադեմիայում նույնպես յուրովի կրթական գործընթաց է, որի նկատմամբ պետք է տարածվեն նշյալ ոլորտի համընդհանուր ընդունված չափանիշներ: ՈՒսուցումը, ըստ էության, բովանդակում է որոշակի հարաբերություններ եւ եզրույթներ, որոնց հստակ սահմանումը պարտադիր է նշյալ հարաբերություններում մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործողությունների ծավալը հստակեցնելու, ինչպես նաեւ ամբողջ գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար, ուստի այդպիսիք «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսելը, միտված է ամբողջացնել ուսուցման ոլորտում առկա, Ակադեմիայի գործունեության հետ կապված հասարական հարաբերությունների ողջ ծավալը: