ՀՈԴՎԱԾ 1 . «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող (իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում միջին մասնագիտական ոստիկանական կրթություն ունեցող) եւ առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց»:
ՀՈԴՎԱԾ 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ . «Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 1-ին մասի «համապատասխան`» բառից հետո լրացնել «նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական» բառերը, իսկ «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «իսկ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` ՀՀ կառավարությունը» բառերը,
2) 4-րդ մասի «պետական միջին եւ» բառերից հետո լրացնել «պետական եւ ոչ պետական» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 28-րդ հոդվածի`
1) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները, սահմանված կարգով, կարող են մասնակցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հատկացված տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնություններից»,
2) 10-րդ մասում «տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի» բառերը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 49-րդ հոդվածի`
1) 8-րդ մասից հանել «առկա բաժինների» բառերը, իսկ «մասնագիտություն» բառից հետո լրացնել «` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով»,
2) 10-րդ մասում «2005-2006» թվերը փոխարինել «2012-2013» թվերով, «2003թ. փետրվարի 1-ը» բառերը` «2010թ. դեկտեմբերի 1-ը», «պետական քննություններ» բառերը` «ամփոփիչ ատեստավորման քննություններ», իսկ «պետական լիազորված մարմնի» բառերը «կրթության պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
<<Կրթության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> եւ <<Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական եւ ոչ պետական բուհերի մրցակցային դաշտի ստեղծմամբ, որը հնարավորություն կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր դիմորդների եւ ուսանողների համար: Բուհերի ընդունելության միասնական կարգի ընդունումը կապահովի պետական եւ ոչ պետական բուհերի դիմորդների հավասար իրավունքները: Դիմորդին հնարավորություն կտրվի հավասար պայմաններով մասնակցելու պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված կրթական ծրագրերի ընդունելության մրցույթին:
Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների եւ ուսանողական այլ կազմակերպություն-ների ստեղծման եւ գործունեության կարգի ընդունումը ուսանողներին հնարավորություն կտա ընդգրկվելու հանրապետության կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ` ավելի ակտիվ մասնակցելու բուհական, ներբուհական, միջբուհական կյանքին: Պայմաններ կստեղծվեն ուսանողական խորհուրդներին ինտեգրվելու եվրոպական համապատասխան կառույցներին, ակտիվորեն մասնակցելու Բոլոնիայի գործընթացին:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի ներդրումը պայմանավորված է Բոլոնիայի գործընթացի դրույթներով: Գործող կարգը ամբողջությամբ չի ապահովում ուսանողների փոխադրումը բուհից բուհ, մասնագիտությունից մասնագիտություն, ներբուհական, ինչպես նաեւ` արտասահմանյան բուհեր փոխադրվելու ժամանակ առաջացած խնդիրները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) եւ վերականգնման կարգի ընդունումը պայմանավորված է ուսանողներից եւ բուհերից ստացվող բազմաթիվ դիմումներով եւ գրություններով: Կարգի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել ուսանողների իրավունքները, հեռացման /ազատման/ եւ վերականգնման գործընթացների առկա բացթողումները, կտարանջատվի հեռացման եւ վերականգնման գործընթացները:
Հաշվի առնելով նախորդ տարիների ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտների բազմաթիվ դիմում-խնդրանքները` իրենց հնարավորություն ստեղծելու պետական նմուշի դիպլոմ ստանալու հարցում, նպատակահարմար է օրենքով ամրագրել նրանց իրավունքները եւ հնարավորություն տալ մասնակցելու ոչ պետական հավատարմագրված բուհերում համապատասխան մասնագիտության ամփոփիչ ավարտական քննություններին:
Չհավատարմագրված կրթական ծրագրերից, ինչպես նաեւ` ըստ կրթական ծրագրերի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու եւ /կամ/ դադարեցնելու դեպքում, դրանցում սովորող ուսանողներին եւ շրջանավարտներին հնարավորություն կտրվի դրսեկության կարգով, ըստ մասնագիտությունների, մասնակցել պետական եւ հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը: